Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառված չէ, որ փոխվարչապետը հրաժարական չտա, չազատվի պաշտոնից և մնա իշխանությունում: Բացառված չէ նաև, որ լուրի վաղաժամ հայտնվելու արդյունքում Փաշինյանը կասեցնի գործընթացը: Գոնե ժամանակավորապես: Բայց, այնուամենայնիվ, եթե պարոն պարետ, պարոն փոխվարչապետ, պարոն Տիգրան, պարոն Ավինյանի հրաժարական-ազատման մասին տեղեկատվությունն իրականություն դառնա` այդ հանգամանքին պետք կլինի զգուշությամբ մոտենալ: Ընդդիմության դաշտում այսօր չորս ուժեր կան միայն. 1. Նախկին ռեժիմն ու դրան մաս կազմած մի խումբ ուժեր, որոնք բոլորն էլ իրականում ընդդիմություն չեն, այլ` նախկիններ, 2. Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը` ԼՀԿ-ն, 3. Ամենաիսկական ընդդիմադիր և նախկիններով չաղտոտված ազգային ուժերը` բաղկացած մեկ կուսակցությունից և ապակուսակցական ու անկախ մի խումբ անհատ անձանցից, որոնց ընդհանուր համակիրների շարքերը ժամանակին համընթաց աճում են, 4. Չեզոք և նորերի որակից ու անգործությունից դժգոհ ամենատարբեր խմբերի հասարակ քաղաքացիների մի շերտ, որ գնալով մեծանում է: Առաջին խմբին Փաշինյանն է քաղաքականապես կենդանի թողել` երրորդ խմբին չեզոքացնելու համար: Մշտապես հարվածի սլաքներն ուղղել է նրանց վրա` ցույց տալու համար, որ նրանք շարունակում են սպառնալիք մնալ և վերադարձը կանխելու համար անհրաժեշտ է սատարել իրեն: Այդ սատարումն իրականում Փաշինյանին անհրաժեշտ է երրորդ խմբի դեմ պայքարելիս, որպեսզի սատարողներին բացատրի, որ եթե ինքը հեռանա, նախկինները կվերադառնան: Երկրորդ խմբի դեմ պայքար է տարվում բավական լայն ճակատով: Այս ուժն իր գործունեության ընթացքում քաղաքական թշնամիների լայն շերտեր է ձեռք բերել և գործում է գրեթե մեկուսի` դրանով դառնալով պակաս արդյունավետ: Չորրորդ խումբն անկազմակերպ է և կարող է տրոհվել երկու մասի` նախկիններին վերասատարել սկսողների (ԼՏՊ-ի վերասատարման ֆենոմենը միայն Հայաստանում չէ, որ տեղի է ունեցել) և երրորդ խմբին միացողների: Բայց դա կազմակերպված ուժ չէ, այլ` երկու հակադիր ճամբարներին հավելյալ հոսանք հաղորդող էներգիա: Սրանով Փաշինյանի համար իրական ամենավտանգավոր խումբը հենց երրորդն է: Անկախ, չաղտոտված և ազգային թևը, որի հասարակական պահանջարկն այս անկումային և խոշոր ձախողումների փուլում առավել մեծանալու է: Այդպես է եղել ամենուր, այդպես է աշխարհում այսօր, այդպես կլինի Հայաստանում: Հակադրվելու համար դրան Փաշինյանը կարող է ձեռնարկել սեփական ուժերի տրոհում` դրա մի հատվածը կեղծ ընդդիմության վերածելու և իշխանությունը կորցնելու պահին այն հենց այդ կեղծ ընդդիմությանը հանձնելու համար: Դա նրան հետագա անձեռնմխելիություն և իշխանության թիմային ժառանգականություն կապահովի: Եվ այդ գործում նրան կարող է շատ պետք գալ հենց Տիգրան Ավինյանը: Մյուս հնարավոր տարբերակ կարող է և լինել Ավինյանի հնարավոր հավաքագրումն արտաքին ամենատարբեր հնարավոր ուժերի և խաղացողների կողմից, որոնք կարող են նրան ընդդիմության դաշտ տանելով` Հայաստանում «թավշյա» հեղաշրջում իրականացնել: Դրանով իշխանության կգան իբրև թե «առավել պրոֆեսիոնալ հեղափոխականները», իսկ իրականում, հնարավոր է` արդեն ամբողջությամբ վերահսկվող անգույն և մեծապես կառավարելի մարդիկ: Եվ վերջին հնարավոր տարբերակն այն է, որ բացառված չէ, որ բոլորի հետ կոնֆլիկտ ստեղծող և իրեն լիակատար քաղաքական միայնության դատապարտող «հեղափոխության աստված»-ն ուղղակի հերթական ներքին կոնֆլիկտի արդյունքում ինչ-որ հերթական հետազատումային մեղադրանքով իշխանությունից կհեռացնի հերթական, այս անգամ ոչ շատ սիրված մի չինովնիկի: Կյանքը ցույց կտա, թե որ տարբերակն է իրականության հիմքում: Բայց որ պարզամիտ հրճվանքը կարող է և վաղաժամ լինել, չի կարելի միանգամից հերքել»: |
Լրահոս
-
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
-
Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ
-
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը
-
Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը
-
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
-
Հայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ Լավրով
-
Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին
-
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել
-
Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից
-
Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին
-
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
-
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
-
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
-
Մենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ Լավրով
-
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում են
-
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
-
Ինչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
-
Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն
-
Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
-
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել
-
Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. Հայրապետյան
-
Գայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)
-
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)
-
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, Գյումրիում
-
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
-
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
-
Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
-
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
-
Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
-
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»