26 Ապրիլի, 2020
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդլիյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի պարոն վարչապետ

Սույն թվականի ապրիլի 6-ին «պատասխանում եմ քաղաքացիների հարցերին» տեսանյութում հայտարարել եք, որ արտակարգ դրության ժամանակ ջրի, գազի և էլեկտրաէներգիայի չվճարումների հետևանքով անջատումներ չեն լինի․․․

Երկրում արտակարգ դրությունը չի ավարտվել, սակայն այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, որ կոմունալները չվճարելու պատճառով իրականացվում են անջատումներ։

Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել և իրավիճակին լուծում առաջարկել»։

kotayk

Լրահոս