3 Մայիսի, 2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվա տեսանյութում Միքայել Մինասյանն ասում է, որ Վանեցյանի՝ գումար մուծելու առաջարկը նա մերժել է, որովհետև չէր կարող իրեն ներել և չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը և երկիրն այս վիճակում են…

Ինքը չի կարող պայմանավորվել, քանզի համարում է ստախոս, դավաճան թշնամի…

Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես՝ ինչու արթնացան միայն 2019-ին Հռոմի կենտրոնի հյուրանոցում: Կարճ ասած` սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է: Բա… (լեզվամտածելակերպ Կառլ, լեզվամտածելակերպ)»:

kotayk

Լրահոս