29 Ապրիլի, 2020

Իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետին ուղիղ ենթակա ոստիկանապետի աչքի առաջ քարուքանդ են անում ոստիկանության դիմադրությունը, մտնում են հիվանդանոց ու ոստիկանների աչքի առաջ մարդկանց են մորթում, իսկ Փաշինյանը մամուլի քարտուղարի բերանով հանրությանը փորձում է կերակրել ինչ-որ հնարված փայերի ու փայատերերի մասին կերակուրով։

Սա էլ հերիք չէ` վարչապետ Փաշինյանը փորձում է իր ստեղծագործություններում նշել Արթուր Վանեցյանի անունը։

Հասկանում եմ, որ ձեր իշխանության վախճանի հոտն արդեն քթներիդ տակ է, բայց դրա մեղավորը բացառապես դուք եք ձեր ապաշնորհությամբ»։

kotayk

Լրահոս