22 Ապրիլի, 2020
Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս. Լավրովին։
Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է աղջիկներ եւ տղաներ։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։
Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։
Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
kotayk

Լրահոս