4 Նոյեմբերի, 2016

Երեւանի հասարակական տրանսպորտը, ամենայն հա­վանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխու­թյունների: Երեւանի փողոցներից կվերանան «գազելնե­րը» եւ դրանց կփոխարինեն մեծ, միջին եւ փոքր ավտո­բուսները: Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր: Այսպես է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Այդ փոփոխությունները իրակա­նացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայ տարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է:

Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց եւ պայմանագիրը կնքելուց հետո: Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնելու համար կարող է պահանջվել 80-100 միլիոն դոլար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

Լրահոս