mnews

21 Դեկտեմբերի, 2016

2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 մլրդ 859մլն դրամ. 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով:

Ani Product

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է:

Ani Product

Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400հազարի փոխարեն:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61մլն 871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38մլն 578 հազ.դրամ:
Այսպիսով` օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2մլրդ 711մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64մլն 103 հազ. դրամ:

Լրահոս