25 Նոյեմբերի, 2016

 

Ani Product

Աշտարակ կաթ»-ում առկա խնդիրները կարծես թե հանգուցալուծվում են։«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարանը գնել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որին, մեզ հասած տեղեկություններով, գործարանը մեծ պարտքեր է կուտակած եղել։

Ani Product

ՍԱՍ-ի Արտակը, սակայն, «Աշտարակ կաթ»-ի 100 տոկոս բաժնետերը չէ։ Գործարանում բաժնեմաս ունի նաև կաթի փոշի ներկրող գործարարը։ Առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում «Աշտարակ կաթ»-ում։ Փոխվելու է ոչ միայն աշխատակազմը, այլ հնարավոր է նաև՝ գործարանի անվանումը։

Հիշեցնենք, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ»-ը հսկայական պարտքեր էր կուտակել և հայտնվել սնանկացման ու փակման եզրին։ «Աշտարակ կաթ»-ը մթերման կաթի դիմաց կուտակած պարտքեր ունի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչներին, տարբեր ընկերությունների։

Լրահոս