ԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստը. կառավարության բոլոր նախագծերն ընդունվեցին

7

Ազգային ժողովն այսօր ավարտեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Խորհրդարանում երեկվանից սկիզբ առած քննարկումներից հետո այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված նախագծերն են՝

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները»,

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը,

«Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը,

«ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթը: