29 Դեկտեմբերի, 2016

Այսօր Արարատի  մարզպետարանում եռուզեռ էր , իր սկզբունքներին հավատարիմ և պատրաստակամությամբ  տեղի ունեցավ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Մարզպետը խոսեց 2016թ. ձեռքբերումների եւ բացթողումների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտը՝ մարզպետը նշեց, որ մարզի համար տարին բավականին հաջող էր՝ ընդգծեց գյուղատնտեսական տարում ունեցած հաջողությունները և կատարված

Ani Product

աշխատանքները:Անբարենպաստ եղանակի հետևանքով 2016 թ․ խաղողի բերքը նախորդի համեմատ ցածր էր, սակայն կոնյակի հումքը և սեղանի տեսականիները մթերվեցին բարձր գներով։ Խաղողագործների զգալի մասը խաղողը պահում է սառնարանային տնտեսությունում՝ գարնանը ավելի բարձր գնով իրացնելու նպատակով։
Շահումյանի 30 հա վրա հիմնված ջերմոցային տնտեսությունը աճեցնում է լոլիկ։ Աշխատատար այս մշակաբույսի մշակման համար ստեղծվել է 300 աշխատատեղ։ Շրջակա համայնքի բնակիչները շարունակում են հերթագրվել :Նա շնորհակալություն հայտնեց բոլորին և հատկապես մթերող և վերամշակող կազմակերպություններին բերքի ընդունման գործընթացներում աջակից լինելու և հողագործներին սատար կանգնելու համար:Մարզպետը նշեց նաև խաղողի մթերման գործընթացի ժամանակ համայնքների ղեկավարների կատարած կազմակերպչական աշխատանքները:Մարզի ղեկավարը հավելեց, որ մարզում այս տարի նույնպես ավելացել են մշակովի հողատարածքները, իսկ 2017 թվականին նախատեսված է սկսել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները:2016 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հրատապ ծրագրով մարզին հատկացվել է 316.0 մլն. դրամ գումար մարզի 18 համայնքներում ծրագրի իրականացնելու նպատակով, այդ թվում 3 համայնքներին տրամադրվել է սուբվենցիաներ:

Ani Product

Պայմանագրի կնքման արդյունքում տնտեսվել է շուրջ 121.8 մլն. դրամ գումար, իսկ ՀՀ բյուջեով մարզի 7 կրթական և մշակութային օբյեկտների վերանորոգման համար հատկացված 340.0 մլն. դրամ գումարից պայմանագրի կնքման արդյունքում տնտեսվել է շուրջ 93.9 մլն. դրամ և վերադարձվել ՀՀ պետական բյուջե:Ամփոփելով նիստը, մարզպետը շնորհակալություն հայտնեց ողջ տարվա ընթացքում տարբեր բնագավառներում ձեռք բերված հաջողությունների և հիմնախնդիրների լուծման աշխատանքների մասնակցներին և աջակիցներին: Նշելով ակնհայտ և նշանակալի ձեռքբերումները, մարզի ղեկավարը ընդգծեց, որ 2017 թվականին իրականացվելիք գործընթացներում նույնպիսի առաջընթաց և առավել բարձր արդյունքներ է ակնկալում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մարզպետը խոսեց նաև ներմարզային խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, արտաքին հարաբերությունների ոլոտում իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետ Ռ.Աբրահամյանի գնահատմամբ` անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան և դրանց ըստ առաջնայնության լուծում կտրվի:

Մարզի ղեկավարը խոսեց նաև <<Ոսկե կացին>> սպանդանոցի մասին, ինչի շնորհիվ անասնագլխաքանակն ու մթերումը ավելացել է մարզում, որովհետև արտադրողը գիտի, որ իր արտադրանքը արագ կիրացվի։ Մարզի ղեկավարը մեկ անգամ ևս խոսեց մարզում ընթացող լայնածավալ շինարարության, կառուցվող և վերակառուցվող մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի օջախների, ինչպես նաև Հյուսիս-հարավ մայրուղու վրա կառուցվող և վերակառուցվող վերգետնյա 7 կամուրջների մասին:
Ինչպես նաև  Ռուբիկ Աբրահամյանը պարգևատրեց մշակույթի, սպորտի, կրթության բնագավառում հաջողություններ ու ձեռքբերումներ արձանագրած շնորհալիներին, մարզի թատերական խմբերի, երաժշտական համույթների ղեկավարներին։

Ավարտելով իր խոսքը,  Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց ներկաներին գալիք տոների կապակցությամբ, մաղթելով առողջություն և երջանկություն, բոլորի ընտանիքներին՝ խաղաղություն, բարեկեցություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ:

Այնուհետև Ռուբիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Պարոն Աբրահամյան ի՞նչով է պայմանավորված ձեր բարձր տրամադրությունը:

Արարատի մարզում տարին համարում եմ բարեհաջող տարի,դե իհարկե,կան շատ անելիքներ:

-2017 թվականին Ձեզ որտե՞ղ  կտեսնենք:

-Կառավարությունը ինչպես որոշի:

-Սովորաբար ինչպե՞ս եք տոնում Ամանորը, որտե՞ղ և ինչպե՞ս եք դիմավորելու 2017 թվականը։

-Ամանորն ընտանեկան տոն է, և մենք սովորաբար նշում ենք տանը, մեծ ընտանիքով` ես, կինս, տղաներս։ 2017 թվականը նույնպես կդիմավորենք ընտանեկան նույն ջերմ միջավայրում, և ինչպես միշտ` նոր ակնկալիքներով և անակնկալներով։

-Իսկ ո՞վ է պատրաստում ամանորյա սեղանի ուտեստները։

-Մենք` պահպանելով նաև ընտանեկան տոնական սեղանը պատրաստելու ավանդույթը։  Իսկ, ընդհանուր առմամբ, ամանորյա սեղանը կնոջս ստեղծագործությունն է…

Mnews.am

 

 

 

 

 

Լրահոս