Արշակ Սադոյանի որդին ազատ արձակվեց դատարանի դահլիճից

13

Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել սույն թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար:

Նշենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն ներկայացրին ամբաստանյալը` հայտարարելով, որ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանին խնդրել էր նրան դատապարտել երեք տարվա ազատազրկման: