Արփինե Հովհաննիսյանի պահվածքը խիստ զարմացրել է պատգամավորներին. ՀԺ

12

«Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո պատգամավորները զարմացած քննարկում էին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի այն կեցվածքը, որով նա մոտեցել էր ամբիոնին։Նախ, տեսանյութում ակնհայտ էր, որ նախարարներից միայն նա է ընդգծված ժպիտով դիմավորել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այնուհետև այնպիսի ընդգծված ու վստահ տոնով է պատասխանել իրեն ուղղված հարցին, որ շատերը դրանից եզրակացրել են, թե այդպիսով փորձել է վարչապետին հասկացնել վերանշանակվելու և նրան հավատարիմ լինելու իր ցանկության մասին։ Պատգամավորների տարակուսանքն այն էր, թե այդպիսով Արփինե Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ դավաճանում է Հովիկ Աբրահամյանին, որի կադրն է եղել, նախկին վարչապետի համար անգամ սկզբունքային հարց է եղել նրան նախարար նշանակելը», գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում