12 Մարտի, 2017

Սևանի հացի գործարան. Հաց արտադրելն ու ժողովրդին հանապազօրյա հացով ապահովելը Աստվածահաճո գործ է, առավել ևս, երբ այդ գործն անում ես անսահման սիրով, նվիրումով ու բարեխղճորեն: Այս պատասխանատու առաքելությունն ավելի քան 35 տարի պատվով իրականացնում է Սևանի հացի գործարանը: Ձեռնակությունը հանրապետության հացի շուկայի առաջատարն է, ունի տասնհինգ արտադրամասեր և գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետևողական աշխատանքի արդյունքում շարունակաբար ընդլայնվում է արտադրվող տեսականին, ոլորտի լավագույն հացթուխների հետ համատեղ մշակվում են հացի նոր տեսակներ ՝ սպառողին մշտապես առաջարկելով ամենից թարմ ու որակյալ հացամթերքները:

Ani Product

87149_11469265216

Ani Product

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Գեղարքունիքի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվել է Սևանի հացի գործարանի տնօրեն՝ Աշոտ Ավետիսյանը: 

 -Պարոն Ավետիսյան մեր ընթերցողներին կներկայացնե՞իք Ձեր կենսագրությունից մի հատված. 

-Ծնվել եմ Սևանի շրջանի Լճաշեն գյուղում, իսկ ապրում եմ Սևան քաղաքում: Ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկական ֆակուլտետը: Անցել եմ կյանքի լաբիրինթոսներով և ինքնուրույն շրջանցել եմ բոլոր խնդրիները և ահա այսօր հանրապետությունում լավագույն խոշոր հաց արտադրող ընկերություններից մեկի տնօրենն  եմ: Հանդիսանում եմ Սևանի հացի գործարանի հիմնադիր տնօրենը, որը  դասվում է հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում, ինչպես նաև աշխատատեղերի քանակի հարցում ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Մեր գործարանի արտադրանքը   հիմնականում վաճառվում է շատ արագ, ժողովրդի լեզվով ասած հերթի տակ, դա բոլորս էլ գիտակցում ենք, որ չարչարանքի և մասնագիտական կարողությունների կատարելագործման դրսևորումներից մեկն է: Արտադրանքն իր սպառումը գտնում է  Սևանի հարակից գյուղերում՝  Գավառում, Դիլիջանում, Հրազդանում, Երևանի 34-ից ավելի խանութներում: Հավելեմ նաև, որ մեր աշխատակիցներից հիմնական մասը  սևանցիներ են, ովքեր ամեն առավոտ մեր օժանդակությամբ ուղևորվում են մայրաքաղաք, իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար:

hac-290x290 hac4

 -Վերջին ժամանակներում  ո՞րքանով է ստացվում աշխատեցնել հսկայական գործարանը և միևնույն ժամանակ շահույթ հետապնդել: 

 – Գիտեք, նախկինում արտադրանքը կար և չկար մրցակցություն, իսկ հիմա ընդհակառակն է: Իրականում հացի արտադրութունը թվացյալ է, թե հեշտ գործընթաց է, այն մի մեծ շղթայական  աշխատանք  է, որտեղ ոչ մեկ չպիտի թերանա,այլապես արդյունքը գոհացնող չի լինի: Եթե իմ կարծիքն հարցնեին, ես միշտ դեմ եմ արտահայտվել հացի արտադրության մեջ  սեփականատեր ունենալու գաղափարին, այն պետք է լինի պետական հովանու ներքո, լիներ այնպիսի մի կառույց, որը  կկարողանային ավելի վերահսկելի դարձնեին: Այդ իսկ պատճառով էլ ավելի է բարդացել պահպանել ունեցածը և չկորցնել ինդիվիդուալ վաստակը: Հացի արտադրության բոլոր նորմերը պետք է պահպանվի: Հացթուխը պետք է հաց արտադրողին համապատասխան բնավորություն ունենա ձևավորած: Ընդ որում ասեմ, կարծես ժողովրդի մեջ էլ դա կա, որովհետև իրենք արդեն փորձել են արտադրանքը, ունեն կարծրատիպային պահանջները  և  իրենց  հեղինակավոր կարծիքը դրոշմել են մեր պարտադիր ներկայությունը շուկայում հաստատելու համար: Պատահական չէ, որ Սևանի հացի գործարանը առաջատարն է շուկայում, իսկապես պատահական չէ, մենք լուրջ զբաղվում ենք մեր գործունեությամբ և պատրաստակամ ենք նույն ոգով էլ շարունակելու: Ամենածանր աշխատանքային գրաֆիկը գիշերային հերթափոխն է, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կադրերի որակական հատկանիշներին:Երբեք չպետք է նեղել գործարարին, ընդհակառակը՝ ոգևորել, քանի որ նա երկրի դեմքն է: 

  – Երեք տասնամյակից ավելի է Ձեր արտադրանքը կա շուկայում, ինչպիսի՞ն է սպառողի գնահատականը:

– 2015 թվականին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մերկուրի մրցանակաբաշխության ընթացքում  գործարանը գրանցեց իր հերթական ձեռքբերումը: Ի շնորհիվ  հայ սպառողին մշտապես մատակարարելով անհրաժեշտ, բարձրորակ առաջին սպառման մթերքը ՝ հանապազօրյա հացը: «Համազգային վստահություն» խորհուրդը , ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և Սպառողների ազգային ասոցիացիայի հետ համատեղ 2016 թվականի մայիսի 6-ին «Սևանի հացի գործարանին» հանդիսավոր շնորհեց հավաստագիր`«Որակի նշան»:  Երկարամյա գործունեության ընթացքում գործարանը հանապազօրյա հացը պատրաստում է՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, մարդկանց ամենօրյա սեղանը զարդարելով անուշաբույր հացով: 2016 թվականի հոկտեմբերի 5-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության արդյունքում «Սևանի հացի գործարան» ՓԲԸ արժանացավ «Տասնամյակի հացի և հացաբուլկեղենիշուկայի առաջատար» անվանակարգին: Եվ այս բոլոր շնորհներն ու նոմինացիաները մեզ համար արդեն պարտավորեցնող են, ավելի մեծ պատասխանատվությամբ ենք լցվում նորովի ներկայանալ մեր սպառողներին: 

-Պարոն Ավետիսյան ինչպիսի՞ աշխատանքներով եք ներկայանում հանրությանը, նշեք նախկինում  կատարված աշխատանքներից: 

– Բոլոր նրանք, ովքեր աշխատել կամ շփվել են ինձ հետ, կհիշեն, որ չեմ սիրում լուսաբանել կամ խոսել կատարածս աշխատանքներից: Բայց կնշեմ, որ բարեգործությունը կարծես Աստծո կողմից շնորհ է, որն ինձ հետ ծնվել է: Իմ ողջ աշխատանքային կյանքում ապրել եմ պիտանի լինելով մարդկանց, այս 35 տարիների ընթացքում նման մարդ չի եղել, որ հնարավորությանս  սահմաններում օգտակար չլինեմ: Այսօր դրանք բարձրաձայնելու կարիք չունեմ: Ես ապրել եմ իմ ժողովրդի խնդիրներով և երբեք չեմ տարրանջատել իրենց խնդիրը իմ անձնականից: Սատարել  եմ և՛ մշակույթի բնագավառին, և՛ կրթության, և՛ սպորտի, ինչպես նաև մանկապարտեզներին, կոնկրետ իմ  հարազատ գյուղի մանկապարտեզին միշտ մեծ օժանդակություն եմ անում: 

– Պարոն Ավետիսյան ո՞րն է Ձեր առաջադրման հիմնական դրդապատճառը: Ի՞նչն առիթ հանդիսացավ քաղաքականություն մուտք գործելու միտքն իրագործել:  

– Քանի որ տիրապետում եմ երկրի ողջ քաղաքական դաշտի իրադարձություններին, միաժամանակ ղեկավարելով հսկայական աշխատախումբը՝  ինձ միշտ  տեսել եմ օրենսդիր մարմնում: Այսօրվա վիճակով երկրի հետագա սոցիալ տնտեսական  վիճակի մտահոգությունն է բոլորիս միավորել: Ճիշտ է, 2007 թվականին նույնպես փորձել եմ գնալ խորհրդարան, սակայն դա նախկինում էր, պիտի խոսել ներկայով և փորձել առաջ ընթանալ: Եվ բացի այդ,  տարիքս այլևս չի ներում բիզնեսով զբաղվելուն, կնախընտրեի որ տղաս զբաղվեր և կարողանար իրեն դրսևորել այս ոլորտում: Իսկ այն հարցին թե քաղաքական ասպարեզը որքանով է ինձ հարազատ կամ հետաքրքիր, ապա ասեմ, որ ԱԺ-ում անհրաժեշտ են  ոչ միայն իրավաբաններ, այլ նաև մաթեմատիկներ, կամ հենց այն մարդիկ , ովքեր անմիջապես շփում ունեն հասարակ ժողովրդի հետ և տիրապետում են հոգսին, խնդիրներին, ինչպես նաև առաջարկություններ անող և դրանք կյանքի կոչող մարդիկ, ովքեր ունեն կյանքի մեծ փորձ: Իրոք սրտանց ուզում եմ ինչ որ բանով պիտանի լինել իմ ժողովրդին, իմ ամբողջ կենսագրական փորձն ու ձիրքը ցանկանում եմ դրսևորել խորհրդարանում:

1469265183

– Պարոն Ավետիսյան, երկար տարիներ է ինչ ՀՀ կուսակցության անդամ եք, որքանո՞վ եք աջակից եղել Ձեր կուսակից ընկերներին: 

  – Միայնակ մարդը քաղաքական դաշտում անելիք չունի, քանի որ պիտի ունենա կայացած թիմ: Այո, կուսակցական պատկանելությամբ   20 տարուց ավելի է ինչ ՀՀԿ անդամ եմ  և իմ համագործակցությունը գտել եմ նրան հետ: Յուրաքանչյուր միջոցառմանը իմ ներկայությունը պարտադիր եմ համարել և  մասնակցել եմ: Ես սիրուն եմ երիտասարդության հետ աշխատել, Սևանից շատ կուզենայի երիտասարդ թեկնածու լիներ և գար խորհրդարան, բայց ապարդյուն էր, քանի որ երիտասարդներից շատերը չունեին անցած պատմություն  և դա ճիշտ չէ, անփորձ մարդուն սատարելը:  Ուսումնասիրել եմ այսօրվա օրենսգիրքը, առավելություններն ավելի շատ են, ի օգուտ ժողովրդի օրենքները կիրառելի դարձնել: Պիտանի պետք է լինել մարդուն, ցանկացած կարգավիճակով, անկախ կուսակցական պատկանելիությունից:  Ամեն դեպքում  պատասխան ակնալիք սպասող մարդ  չեմ, եթե ձեզ չխաբեմ, ապա իմ հնարավորության սահմաններում օգնել եմ, եթե մերժել եմ, ապա հետո զղջացել եմ:Հանրապետական կուսակցության նախագահի կատարած կադրային փոփոխոություններին մեծ սիրով եմ նայում, ինձ դուր է գալիս նրա  ընդունած քաղաքական դիրքը. պետք է նոր ուժեր, նոր մարդիկ, նոր գաղափարներ, պիտի կրթել հայրենասեր սերունդ, առաջարկություններ անող է պետք, իսկ առաջարկություններն էլ պիտի նպատակային լինի: 

– Տեսնում եք Ձեզ արժանի մրցակից-թեկնածուի:

– Ընդամենը կասեմ, որ առողջ ընտրական մթնոլորտ է տիրում դեռևս, իսկ վարկանշային ցուցակի գաղափարը փաստում է ԱԺ-ում նոր կադրերի համալրմանը: Իսկապես մեր մարզպետի Ռ. Գրիգորյանի պես մարդիկ, բարեհամբույր և հումանիստ մարդկանց պակասը  ԱԺ-ն շատ ունի:

– Ասում են «Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը», դուք ինչպե՞ս եք կարծում:

  – Իհարկե (ժպտում է), շատ ողջունելի է մասնավորապես  մեր Սևանի երիտասարդության անկոտրուն ոգին: Միշտ կարելի է բարեկեցիկ ապագա ստեղծել և ամենինչ անել դրա համար: Ժամանակ է պետք, հանրապետությունում առաջընթացը շատ քիչ է: Նոր օրենքներ մշակել և գործարարին ավելի մեծ արտոնություններ տալ: Հարկային օրենսդրության մեջ պետք է ֆունդամենտալ աշխատանքներ անել, դա կբխի կանոնակարգված և ճիշտ աշխատելուց: Թերությունների առաջ չպետք է աչք փակել և հավասարի աչքով նայել:

-Պարոն Ավետիսյան, քարոզչության ո՞ր ենթատեսակին եք կողմնակից, ինչպիսի՞ քարոզչություն եք ձեռնարկում: 

 – Միանշանակ թիմային քարոզչությանն եմ կողմնակից, քանի որ այն ավելի կողմնորոշիչ և արդյունավետ կլինի: Մեր ժողովրդի մեջ ընտրության գաղափարը արմատներ չունի, բայց ժողովրդի կեսից ավելին բարձր ինտելեկտով ընտրություն է  կատարում, ես հենց իրենց հետ եմ առնչվելու: Մենք բոլորս ներկայացնելու ենք մեր ծրագրերը,  լծված ենք նոր ուժերի համալրումով, այն ծրագրերը որոնք կներկայացնենք, մեծ ուշադրության կարժանան ժողովրդի կողմից: 

-Ի՞նչն է Ձեզ համար կենսական նշանակություն ունեցող կյանքի բաղկացուցիչ մասը:

– Ծնողներիցս փոխանցված  աշխատասիրությունը, որը համարում եմ ամենից կարևորը,  ինչու ոչ նաև ստացածս բարձրագույն կրթությունը, որն ինձ մեծ  աջակցություն է տվել, գուցե ես բանասեր լինեի, այսքան մեծ հաջողություններ չգրանցեի, որքան ստացվեց իմ մաթեմատիկ լինելուց:

Սիրելի սևանցիներ, լինելով ձեզանից մեկը  և վայելելով Ձեր հարգանքն ու սերը   հայտարարում եմ, որ ընտրվելու պարագայում խոստանում եմ դարդուցավով ապրող տեսակս չփոխել և կրկին անգամ մնալ ձեզանից մեկը, ինձ ոգևորողը դուք եք: Եկե՛ք չմոռանանք, որ այս վերջին 25 տարիների ընթացքում ՀՀ կուսակցության դերը մեծ է եղել մեր երկրի բարեկեցությունն ապահովվելու հարցում: Իհարկե ժողովրդի դժգոհությունը իշխանության դեմ շատ մեծ է, բայց պետք է իրատես լինենք: Կան թերություններ, բայց առավելությունների կողքին, չպետք է անտեսենք, այսօրվա իշխանությունը մեծ գործ  է կատարել: Մեր երկրի զարգացումը, ավելի դանդաղ, բայց հստակ քայլերով կարող է ապահովել ՀՀ կուսակցությունը: 

 Հարցազրույցը՝ Լիլիթ Խաչատրյանի 

Կիսվեք նյութով՝

Լրահոս