«Գալիս եմ, որ մի բան փոխեմ»…Հրաչիկ Աբգարյան

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մտել են  երկրորդ փուլ: Բավականին լարված իրավիճակ է տիրում բոլոր ընտրատարածքներում , առավել ցայտուն է մարզերում ՝ հատկապես Արմավիրի մարզում: Այս ընթացքում թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները ի ցույց դնել, սակայն ժողովուրդը լավ գիտի, թե’  ով-ով է: Արմավիրի մարզի թիվ 6  ընտրատարածքը «դեմքերի պակաս չունի»: Մասնավորապես, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները։ 

 Արդեն իսկ ակնհայտ է, որ այս ընտրատարածքում ևս իր ներգործությունն է աշխատում ունենալ Էջմիածնի նախկին քաղաքապետ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասոցիացիայի նախագահ՝ Հրաչիկ Աբգարյանը: 

Mnews-am-ի լրագրողը հանդիպել առաջադրված թեկնածու՝ Հրաչիկ Աբգարյանի հետ,  ով օրենքի սահամաններում  քարոզարշավ է իրականցնում և հանդիպումներ է ունենում Արմավիրի մարզում:

d

-Պարոն Աբգարյան, անընդմեջ հնչող մի հարց. ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

 – Բնականաբար, այս որոշումը միայն իմը չի եղել։ Ունեմ կիսատ թողածս շարունակելու և հերթական մեծ ծրագրերս իրականացնելու նպատակ: Այս ամենի հետ միասին մեր բնակչության քաջալերող խոսքերն ու մաղթանքները, որոնք լսում եմ իմ հասցեին ավելի են գոտեպնդում  և ողջունում առաջադրվելուս միտքն ու գաղափարը: Մարզում ունեմ շատ համախոհներ, ովքեր հորդորեցին մասնակցել ընտրություններին։ Բացի այդ՝ վստահ եմ, որ ընտրվելու դեպքում կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծում տալ։ Իրականում ինքս,  ոչ մի կախվածություն չունեմ ոչ մեկից։ Կարծում եմ, որ ժողովուրդը այս անգամ կանի իր ճիշտ ընտրությունը՝ չխառնվելով կուսակցական խաղերին:

Նախընտրական այս թեժ օրերին Հ. Աբգարյանը  բազմաթիվ հանդիպումներ է ունենում մարզում։ Նրա զրույցն անկեղծ է ու մտերմիկ։ Մեր հանդիպման ընթացքում Հրաչիկ Աբգարյանը համաձայնվեց պատասխանել նաև մեր մի քանի հարցերին, ներկայացնել իր ծրագրերն ու նպատակները։

2007թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասոցիացիայի նախագահն է: Որպես առաջնակարգ բռնցքամարտիկ՝ ունի միջազգային ճանաչում, ԽՍՀՄ գավաթի տիտղոսակիր և ԽՍՀՄ սպորտի վարպետ է , միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և Հայաստանի բազմակի չեմպիոն: 

-Պրն. Աբգարյան մրցակից համարում եք մյուս թեկնածուներին, թե՞…

-Իհարկե համարում եմ։ Սակայն բնակչության հետ իմ հանդիպումներն այնքան ջերմ ու առանց ձևականությունների են անցնում, որ ցրվում են բոլոր կասկածները, թե բնակչությունը կարող է ինչ որ մեկի թելադրանքով իր ընտրությունը կատարել։ Ես խոստումներ չեմ տալիս. ես գործով կապացուցեմ նրանց, որ իրենք չեն սխալվի  ձայնը տալով ինձ: Եվ բացի այդ, անկախ մրցակիցների,  այս կյանքում միայնակ աշխատելով ոչնչի չես հասնի, ամեն դեպքում թիմային գաղափարախոսությունն ու  ընբռնումները տանում են մեկ նպատակի՝ առավել բարեկարգ  երկիր ունենալուն: Կարևորը ոչ թե անձնական ձեռքբերումներն են, այլ ուրիշների համար նպատակահարմար պայմաներ ստեղծելը: Ողջ կանքս նվիրաբերել եմ սպորտին և նրա զարգացմանը: Այսօր այստեղ նստած արդեն մտքով պլանավորում եմ իմ հետագա գործունեությունը սպորտում, թե ինչպիսի՞ ընթացք կստանա և հերթական անգամ ո՞ր ծրագրին մեկնարկ կտամ:  

 -Այնուամենայնիվ, ընտրվելու դեպքում՝ առաջնահերթ ինչ ծրագրեր ունեք:

 –Անչափ կարևորում եմ  երկրի, գյուղի, քաղաքի մաքրությունը, ծաղկող ու զարգացող արտահայտությունը պետք է տեղին լինի և իրատեսական: Խորհրդարան պետք է մուտք գործեն, ոչ միայն իրավաբաններն ու տնտեսագետները, որոնց աշխատանքը տեսանք այսքան տարիների ընթացքում, այլ նաև հարցեր խնդիրներ բարձրացնող և առաջակություններ անող անհատները: Ինքս առաջադրվել եմ, որ մի բան փոխեմ, թե չէ երկիրը արդեն անկառավարելի է դարձել, օրեցոր անդունդն ենք գնում: 

  -Արդյո՞ք վերջին շրջանում ՀՀԿ-ն չի վարկաբեկվել ժողովրդի մոտ, չե՞ք կարծում ,որ  այդ առումով միգուցե ռետինգային թեկնածուները տուժեն:

 -Կարծում եմ ժողովուրդը գիտի ,ով ինչի համար է գալիս իշխանության:Ցավոք սրտի, բիզնես և շահադիտական նպատակներից ելնելով այնպիսի մարդիկ համալրեցին կուսակցության շարքերը, որ տաղանդավոր մարդկանց նպատակները, գաղափարախոսությունները այսօր մարդկանց մտքից հետ նահանջեցին: ՀՀ անկախությունն ու արցախյան հաղթանակը մեծ տոն է, սակայն մենք լինելով հաղթած պետություն, բայց պարտվողի կարգավիճակի հոգեբանություն ենք ձեռք բերել, որը պետք է շտկել, իսկ ներքին ցնցումները մեզ համար անընդունելի է: 
– Պրն. Աբգարյան ինչպես եք տեսնում սրտացավ քաղ. գործիչները, որքանո՞վ են աջակցություն ունենում երկրի զարգացման հարցում: 
 – Այսօր ցանկացած մեկը կուսակցություն է հիմնում և խոսում ազգային արժեքների պահպանման անունից, մինչդեռ մենք ունենք արտաքին թշնամի (թուրքը), որի դեմ պայքարելու համար մենք պետք է միասնական և հավաքական ուժ ստեղծենք: Մեզ համար հիմնական արժեքը եղել և մնում է Հայաստանցին: Մեր երկրի քաղաքացին պետք է տնտեսական և սոցիալական հարցերից հեռու լինի, նորմալ կյանքով ապրի հակառակ դեպքում ներքին ցնցումները կքայքայեն մեր երկրի հիմքերը:
  -Քարոզարշավի այս լարված օրերին, ի՞նչպես եք կարողանում պահպանել հանգստություն և իրականացնել քարոզարշավը:
 – Աշխատում ենք ամեն ինչ անենք, որ պրովոկացիաների չենթարկվենք, որ ազդեցություն չունենա ոչ միայն իմ , այլ նաև երկրի վրա: Ամբողջ աշխարհնա հետևելու մեզ, պետք ա հետևողական լինենք: Վերջին միջադեպերը, որ տեղի ունեցավ Արմավիրի մարզում, մինչև ընտրություններն էլ են եղել, ուղղակի բոլորը վերագրում են Հանրապետական կուսակցությանը: Այստեղ եթե խնդիրա լինում դա անձերի խնդիր է ,կուսակցությունը կապ չունի ,դե դուք գիտեք այս մարզում գնեերալներ կոչվածների պակաս չունենք:…

  –Կա՞ լարվածություն, ի՞նչպես է ընթանում քարոզարշավը:

-Արդեն նշեցի ,որ լարվածություն բացարձակ չկա: Ավելորդ խոսակցություն, վիրավորանք չկա մեկս մյուսիս նկատմամբ: Երբ տեսնում ենք, նորմալ բարևում ենք միմյանց, բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, դրանից հետո էլ շարունակելու ենք ապրել: 

 – Ինչպե՞ս եք վերաբերում ընտրակաշառքին: 

– Միայն մի բան կասեմ, ժողովուրդ ջան, գնա վերցրու, դու կարող ես օգտվել առիթից, այդ դեպքում արդար է, բայց երբ վերցնես ու ընտրես նույն մարդուն, այս դեպքում ինքդ կվաճառես արժանապատվությունդ:

новый коллаж-Պրն. Աբգարյան, 2004թ-ից հիմնել եք Վաղարշապատ մարզական ակումբը: Մի փոքր կպատմեք թե ինչո՞վ են զբաղվում երեխաները: 

 – Այո, անվանումն արդեն ներկայանալի է և մենք պետք է գտնեինք համարժեք ոլորտներ երեխաների ազատ ժամանցը լրացնելու, և ինչու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար: Մեզ մոտ այցելում են առանց տարիքային սահմանափակման: Երեխաները հիմնական զբաղվածությունը գտնում են հետևյալ սպորտաձևերում ՝ բռնցքամար, մարտ առանց կանոններ, կառատե, լող, ինչպես նաև ակումբում գործում է պարային խմբակն ու ֆիտնեսը: Ավելի լավ ու հաճելի է ստեղծոլ նման հաստատություն, որպեսզի երեխաները կրթվեն: Այո՛, այսօր հայոց լեզվի հետ զուգահեռ պետք է դասավանդվի սպորտը, մեր հայ տղան, չպետք է  ուժով և հնարավորություններով  զիջի:

 Կոչս ուղղում եմ մեր՝ Արմավիրի մարզի բնակչությանը,  մասնակցե՛ք ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին և Ձեր որոշիչ ձայնով որոշի իր ապագան: 

Դու հայ ես,                                                                                                                          Դու ուժեղ ես,                                                                                                                         Դու ես քո երկրի տերը:                                                                                                         Գալիս եմ, որ մի բան փոխեմ…