Շիրակցին պատվախնդիր և իր արժեքը իմացող տեսակ է . Մուշեղ Պետոյան

31

Շիրակից՝ հանրապետության ամենաաղքատ մարզից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների տարածքային վարկանիշային ցուցակով առաջադրվել է պատգամավորի 110 թեկնածու, մեծ մասն աշխատանք չունի: Մարզի առողջապահության եւ հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներն այս ընտրություններին ակտիվություն են ցուցաբերում: Պետական հիմնարկների տնօրեններ, բժիշկներ, մանկավարժներ եւս ընդգրկվել են ընտրացուցակներում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որին գրեթե միշտ դժվար է եղել Շիրակի մարզում նախատեսած ձայներն հավաքել, առաջադրել է 13 թեկնածու:
Օրեր առաջ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ Շիրակի մարզից առաջադրված գոնե 3 թեկնածու կհաղթի եւ ԱԺ-ում պատգամավորի պաշտոն կունենա:

Հակառակ այս լավատեսության՝ Շիրակի մարզի՝ մասնավորապես Գյումրու բնակչությունը ընտրություններին մասնակցելու իմաստը չի տեսնում: Այստեղ համատարած անվստահության մթնոլորտ է, հիասթափություն:
«Էլ սիրտ ու հավես չունինք, ըսեք՝ ո՞ւմ ընտրենք: Մեր միակ փրկությունը ստեղից էրթալն է: Վերեւից արդեն որոշել են, թե ով պտի ընտրվի, մեր ձենն ո՞վ է բանի տեղ դնողը: Մեզի աղքատ դարձնողները երես չունին գալու էս քաղաք, մեր դեմքը տեսնելու: Աշխարհից, երկրից անջատված՝ մենք կապրինք մեր դարդով, կռիսների հետ ու ժանգոտ դոմիկների մեջ»,-ասում են Գյումրու բնակիչները:

Mnews.am -զրուցակիցն է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրաձևով պատգամավորության թեկնածու առաջադրված, գործող Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Մուշեղ Պետոյանը:

Պարոն Պետոյան, պատվախնդիր շիրակցին այսօր հուսահատված է վաղվա օրվա լավատեսությունից: Ի՞նչ եք պատրաստվում անել նրանց աչքերում հավատն արթնացնելու համար:

Այո, ժողովուրդը արդեն հոգնել է և առաջընթաց է ուզում տեսնել: Մեր մարզը դժվարություն և դժբախտություն տեսած է: Պետք է միասնական աշխատենք մարզի բոլոր պատգամավորներով և հետևողական լինենք  խնդիրների լուծման հարցում: Շիրակցին գաղափարապես ուժեղ է,հետևաբար պահանջում է  իր հետ հաշվի նստել, ինչպես հավասարը հավասարի հետ: Արթիկցիները միշտ վստահել են ինձ: Մենք էլ մեր հերթին, փորձում ենք մեր մշտական շփումների ժամանակ հասկանալ նրանց և օժանդակել: Նրանք ինքնակամ և մեծ պատրաստակամությամբ կարթնացնեն իրենց աչքերի մարած հույսը՝  որպես միջոց կիրառելով վստահության քվեն    6/11 ✔.

– Պարոն Պետոյան, ո՞րն էր ևս մեկ անգամ առաջադրվելու նպատակը և շարժառիթը: 

 – Գիտեք, նախ և առաջ  տարիների ընթացքում, մեծ աշխատանքային փորձ ձեռք բերեցի: Եվ բացի այդ, տարիների ընթացքում բոլոր վերցրած գիտելիքները արժի մեկ անգամ ևս ցուցաբերել ԱԺ-ում և հանրօգուտ դարձնել: Շատ եմ ուզում, որ մեր տարածաշրջանի պատգամավորներն անպայման ընտրվեին և մարզի խնդիրները լուսաբանելի դարձնեն ամբիոնից: Պատգամավորին այսօր մեր ժողովուրդը դիտարկում է որպես՝ բարեգործական հիմնադրամի, այն ինչ՝ պատգամավորի աշխատանքային գործառույթներն ու առաջադրանքները կայանում է մեկ ուրիշ հարթակի վրա: Բայց քանի որ մեր ժողովուրդը միշտ սովոր է պատգամավորից օգնություն խնդրել, բայց մենք եղել ենք նրանց կողքին, հասանելի ենք եղել, կատարել ենք ընտանեկան բյուջեից: 6 կմ երկարությամբ մի ճանապարհ ունեինք, որը տանում է դեպի 7-րդ դարի  Լմբարտավանքի եկեղեցի, և ես կարծում եմ, որ օրհնվեցինք նման աշխատանք կատարելով, քանի որ սրբատեղի, եկեղեցի տանող ճանապարհն այլևս հասանելի է: Նպատակին տանող ճանապարհ է: Իսկ կառավարության հետ համագործակցելով շատ խնդիրներ են լուծվել: 

–  Ձեր հարցազրույցներից մեկում, նշել էիք, որ պատգամավոր լինելը Ձեզ համար ե՞րազանք է.

– Մարդու ակտիվ աշխատանքային փորձն ու աշխատելաոճը պետք է ճիշտ ընկալվի և ամենևին էլ պարտադիր չէ, ունենալ պատգամավորի մանդատ, հետո միայն փորձել կիրառել սեփական ռեսուրսները, ընդհակառակը: Այո, դա ինձ համար գերնպատակ չէ, ավելի նախընտրելի է տեսնել ժողովրդիդ արձագանքը քեզ ուղղված, արդյունքներն այդքան էլ հետաքրքրող չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո, արդեն իսկ տեսնում էի թե ժողովուրդը ինչքան է փոշմանել, զղջում էր արած ընտրության համար: image 

– Պարոն Պետոյան, կարծես թե ՏԻՄ ընտրությունների արդյունքները և վերահաշվարկը ավելի՞ է սթափեցրել Ձեզ: 

 – Հիասթափված որպես այդպիսին չէի ասի, որքան զարմացած, քանի որ ակնհայտ էր իմ հաղթանակը, ուղղակի նախընտրական պարադոքսում կար մի էտապ, որը կիրառվեց ժողովրդին խաբեության տանելու և ճիշտ ուղղուց շեղելու համար: Վերահաշվարկի և ևս մեկ անգամ ստուգելու հարցը բարձրացրեցին, ես կտրուկ մերժեցի, ես այդ մարդը չէի: Ամեն դեպքում ես միշտ առաջ եմ նայում, երբևիցե կյանքում ոչ մի խոչընդոտ ինձ չի դրդել գլուխս կախելու կամ տեղում դոփելու, սիրում եմ միշտ նայել առաջ և ապրել գալիքի օրվա ակնկալիքով: 

 – Պարոն Պետոյան, լինելով անկուսակցական նախորդ՝ ՏԻՄ ընտրություններին, ՀՀ կուսակցությունը Ձեր թիկունքին էր, բայց արդյունքում հաղթանակը վերափոխվեց պարտության, այս անգամ նույն առաջադրմանն ինչպե՞ս կմեկնաբանեիք:

 – Այո, անկուսակցական պատգամավոր եմ, բայց գրեթե միշտ ստանում եմ իշխող կուսակցության աջակցությունը: Իմ առաջադրվելը պայմանավորված էր Հանրապետական կուսակցության քաղխորհրդի  առաջարկով: Եվ բացի այդ փոքր համայնքներում, այդքան մեծ փոփոխության չի տանում, որևէ մեկին սատարելը: Դա ավելի, 10-15 %-ի փոփոփություն է ընդամենը: Ամեն ինչ լավ է, ես անհատական հիմունքներով եմ առաջադրվել: 

Ասում են Շիրակի մարզում գլխավոր խաղացողներից մեկը հենց դուք եք

-Գլխավոր, երկրորդական, երրորդական… ոչ մեկին էլ չէի տա այդ դերը: Բոլորն էլ խաղացող են՝ ամեն մեկն իր ձեւով: Իրավիճակն այնպիսին է, որ բոլորն էլ շանսեր ունեն, հնարավորություններ ունեն եւ բոլորն էլ պայքարելու են: Չեմ տեսնում մեկին՝ որ չի պայքարելու :

-Ըստ Ձեզ գյումրեցիները իրենց տեսակով ի՞նչ առանձնահատկություններ ունեն:

-Սրամիտ մարդն ինձ համար ընդունելի տեսակ է: Գյումրեցիները, արթիկցիները  իրենց բնավորությամբ նաեւ բավականին չոր են. դուր գալու, հաճոյանալու բնավորությու չունեն: Եթե մեկը նման բան անի ու կողքինները տեսնեն դա, ապա բավականին տհաճ բան կստացվի այդ մարդու համար: Կա էս բաները…Գյումրեցին՝ թասիբով է, հարգանքով ու իր արժեքը իմացող:

 – Քարոզարշավներն ինչպիսի՞ զարգացումներ ունեցան և ժողովրդի կողմից բարձրացված խնդիրները, որո՞նք էին: 

 – Հիմնականում աշխատատեղի բացակայության խնդիրն է, որը միշտ ակտուալ թեմա է եղել հանրապետությունով մեկ: Ցանկացած կարգի հարցերով կարող են դիմել, նույնիսկ այնպիսի հարցեր, որը պատգամավորի լիազորությունների մեջ չկա, դե գյուղացի մարդիկ են, մոտենում խնդրում են , թե բա մի բան արեք թոշակները բարձրացնեն: Բայց ավելի շատ սոցիալական և ֆինանսական հարցերը մնում են արդիական…

-Դուք ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, որքանո՞վ եք ակտիվություն ցուցաբերել նիստերին: 

  – Գրեթե չեմ բացակայել ԱԺ նիստերին և միշտ իմ մասնակցությամբ ակտիվություն եմ դրսևորել, ամեն դեպքում դա ինդիվիդուալ է: 

– Կարգախոսը կյանքում և քաղաքականության մեջ: 

 – Չնայած նրան, որ ես քաղաքական կյանքով եմ ապրում, ինձ քաղաքական գործիչ չեմ համարում: Ավելի շատ կյանքի օրենքներն ու կարգախոսներն են ինձ ուղեկից եղել: Չպետք է սեփական դեմքի, անվան շնորհիվ կամ միջոցով կայանալ քաղաքականության մեջ:

 Պետք է հաշտ, համերաշխ անցկացնել ընտրությունները, մեր թեկնածուների բարձր մակարդակի և ներկուսակցական բարի դրացիական հարաբերությունների շնորհիվ, այսօր մենք զերծ ենք անախորժություններից:

Ապրիլի 2-ից հետո, 3-ը  կա: Պետք է գիտակցեն, թե ո՞ր թեկնածուն է վաղը մյուս օրը իրենց կողքին լինելու, ոչ թե անիրատեսական կետերով և խոստումներով, շողոքորթություններ անել և ձայն կորզել: Ամոթ է, երբ նայում ես անկեղծ ժողովրդի առաջ և խաբում ես նենգաբար: 

Mnews.am