Գոնկա ե՞ք կպել.4 rd.am

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը։

Ani Product

«ՉԻ». Նու, վատ չի: Այո, պետք է սանձազերծել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Հենց նրանք կրակում են, այստեղ պետք է քրեական գործ հարուցել: Հենց սադրանքի են դիմում, պատասխան քայլերով պետք է ինչ-որ մարդկանց ձերբակալել: Թող Ալիևն այնտեղ տրաքվի:
Իհարկե, մեզ կարող են հակադարձել, թե այդ փոխհամայնքապետերը ղալաթներ են արել, բա օրենքն ինչի՞ համար է: 

Ani Product

Բայց մենք հիմա գտնվում ենք պատերազմական վիճակում, որտեղ իշխանություններից պահանջվում է լեզու գտնել հանրության տարբեր շրջանակների, ուժերի հետ: Երկխոսություն սկսել, եթե պետք է: Գիտենք, որ դա բարդ է, ընդդիմությունն էլ, ավելի ճիշտ՝ նրա առաջնորդների հորդորով, իրենց հերթին պետք է հիմա դադարեցնեն հայհոյանքներն ու վիրավորանքները, պրակտիկ քայլեր առաջարկեն (ինչպես դա անում է Տիգրան Աբրահամյանը):

Թե չէ օրվա ընթացքում միայն երկու բան ենք լսում. Ադրբեջանն այստեղ ու այնտեղ սադրանքների է դիմում, իշխանություններն էլ այստեղ ու այնտեղ համայնքապետեր են բռնում: Գոնկա են կպել, տեսնեն՝ ով ավելի շուտ կկրի: