Մարզպետը քաղցրաշենցիներին հիշեցրեց, որ «Արտֆուդը» ևս չի վճարել… Արամայիս Գրիգորյան

66

Այսօր` մարզպետարանի  շենքի մոտ ուղղակի ասեղ գցելու տեղ չկար, դժգոհողների տարբեր խմբեր փորձում էին իրենց  ձայնը հասանելի դարձնել: Այս անգամ հույս փայփայելով ,որ նորանշանակ մարզպետը իրենց հողից ու ջրից է ,միգուցե ձեռք մեկնի: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները   պահանջում էին  իրենց մթերած խաղողի գումարները։ Ինչպես հայտնի է, Քաղցրաշենի «Վինար» ՍՊԸ-ն (ղեկավար` Ավետիք Գալստյան) 2015 թվականին մթերած խաղողի գումարները դեռ չի վճարել գյուղացիներին։ Յուրաքանչյուր ընտանիքի գործարանը պարտք է մի քանի միլիոն դրամ։ Գյուղատնտեսության նախարարության միջնորդությամբ գործարանի տնօրենը խոստացել էր, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջ պետք է վաճառեր պահեստավորած սպիրտն ու նոյեմբերի մեկի դրությամբ զրոյացներ գյուղացիների պարտքը, բայց, քաղցրաշենցիների խոսքերով,  հերթական անգամ իրենց խաբել են։ Հիշեցնենք, որ այս գինու գործարանը առնչվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի`Յուվեցի Կարոյի անվան հետ։ Ըստ քաղցրաշենցիների`իրենք վարկերի  տակ ուղղակի ճռում են , եւ իրենք   անելանելի վիճակում են, եկել են մարզպետարան ՝ մարզպետին  հանդիպելու հույսով։

новый коллаж

Քաղցրաշենցիները  նշեցին, որ իրենց խաբել է նաեւ գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանը, ով խոստացել էր անցած տարվա հոկտեմբերի վերջ պարտքը մարել։

Քաղցրաշենցիները հանդիպեցին մարզպետ Արամայիս Գրիգորյանին, ով լսելով բոլոր ներկաներին ասաց. «Ես խորապես հասկանում եմ հարցը և ցավում եմ, որ կան նման սրիկաներ, ովքեր կարող են նման կերպ վարվել գյուղացիների հետ: Երկու տարբերակ կարող եմ առաջարկել հարցի լուծման համար կամ սպիրտը վերցնենք վաճառենք , որը փառք Աստծո գտնվում է դատախազության տիրապետության տակ, խոսք եմ տալիս մարզպետարանը տեղափոխման հարցերը կվերցնի իր վրա  կամ ժամանակ ևս տանք հենց տնօրենը վաճառի ու վերադարձնի գումարները»,- իր խոսքում նշեց մարզպետը:

«Իսկ էսօր էլ նախարարն ասում ա՝ ինչ անենք, բռնենք պատժենք, դատե՞նք։ Գործարանի սեփականատերը թալանչի ա, մի հատ հավ գողացողին են բռնում դատում, բա էս մարդը 1000 ընտանիքի վիզ ա կոտրել, ո՞վ պիտի պատասխան տա։ Գյուղացին ո՞վ ա, որ հիմա գա կանգնի ստեղ, գյուղացին հիմա պետք ա գնա իրա այգին ու հողը մշակի»- նշեցին քաղցրաշենցիները։

Մարզպետն հակադարձեց ասելով՝ «Այն ժամանակ, որ գնում պայմանգիր էիք կնքում, ինձ եկել հարցրել եք, որ ես էլ այսօր տեր կանգնեմ, ես պատասխանատու եմ իմ ասածներին, իմ խոսք տվածների համար, էլի եմ շեշտում էդ մարդը անպատասխանատու սրիկա է»,- իր խոսքը եզրափակեց մարզպետը:

Հավաքվածները հիասթափված լքեցին մարզպետարանի ընդունարանը, դժգոհ, անհույս, թե՞ ինչպես կարող է մարզպետը հասկանալ իրենց խնդիրը, քանի որ իր երեխեն սոված չի, իրենից տանը հաց չեն ուզում, ցամաք հաց,ո՞նց կարող է պատկերացնել մարզպետը, որ մեր երեխաները ամենօր սպասում են կուշտ հաց ուտելուն,  գյուղացուն սնանկացրեցին, հավասարեցրին հողին»,- նշեցին հուսահատ գյուղացիները։

Արամայիս Գրիգորյանը հարց ուղղեց հավաքվածներին համեմատելով, որ իրենք տեղյակ են, որ «Արտֆուդ» ընկերությունը այսօր 140 մլն դրամի պարտք ունի, հավաքվածները շեշտեցին, որ դա իրենց ի՞նչ Սերժիկի գործարանն է, մարզպետը հակադարձեց, ասելով ,որ Սերժիկինը չի ,նախկին վարչապետին է, ով այսօր գյուղացուն ևս այդքան գումար չի վճարել գյուղմթերքի հանձման դիմաց :

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի «Վինար» ՍՊԸ-ն պատկանում է Աժ պատգամավոր Կարո Կարապետյանին ,ում դեմ մի շարք քրեական գործեր կան հարուցված :