«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է». Ահարոն Սահակյան

845

«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է: Եթե ուզում ես երկրումդ ֆունդամենտալ փոփոխություններ իրականցնել, ապա պետք է սկսես երիտասարդությունից»:

Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում, ինչպես նաև Գառնիում  ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներն ընդամենը 4-ն են՝ գործող համայնքապետ՝ Աշոտ Վարդանյանը, անկուսակցական՝ Արուսյակ Այվազյանը,  ՀՅԴ-ի անդամ՝ Տիգրան Կարապետյանը և Ահարոն Սահակյանը, ում  սատարվում է ՀՀ կուսակցությունը:  

Այդ նպատակով mnews.am-ը զրուցեց Գառնի  համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի հետ, ով մեծ հարգանք և սեր է վայելում երիտասարդության և Գառնիի բնակչության կողմից: Երիտասարդության խոսքով Ա. Սահակյանը իրենց   համայնքի ապագա ղեկավարն է, նա է միշտ եղել  մեր կողքին և սատարել  մեր ցանկացած նախաձեռնությանը:

«Ցանկացած երկրի երիտասարդության դերը, ներառյալ հայ երիտասարդների, գնահատում եմ շատ բարձր: Յուրաքանչյուր երկրի ապագան տարբեր ոլոտներում կախված է տվյալ երկրի երիտասարդությունից: Երիտասարդների համընդհանուր ակտիվության մասին խոսելը փոքր- ինչ դժվար է: Սակայն, կարող եմ ասել, որ կա հայ երիտասարդների մի հատված, որի հետ մենք բավականին սերտորեն համագործակցում ենք: Նրանք իրապես շատ ակտիվ են եւ մտահոգված երկրի ապագայով, ընդհանրապես այս երկրում տեղի ունեցող գործընթացներով: Մենք ունենք նաև շատ ակտիվ ստեղծագործող, գիտնական երիտասարդներ: Նրանք հաջողությամբ մասնակցում են և՛ երկրի ներսում, և՛  դրսում տեղի ունեցող` իրենց ոլորտին վերաբերող որոշակի գործընթացների, որոնց մենք օժանդակում ենք»:

 Նշենք նաև, որ համայնք այցելած ժամանակ մենք ականատես եղանք հոծ բազմության քայլերգին: Երիտասարդների կամավորական ջոկատը՝ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ այցելեց զոհված զինվորների  հուշարձան՝ տարածքը մաքրելու և ծառատունկ կազմակերպելու համար: 

DSC04072

– Պարոն Սահակյան ինչու՞  ևս մեկ անգամ ցանկացաք առաջդրվել և ինչո՞վ  է տարբերվում Ձեր ծրագրերը , նախորդ տարվա առաջադրման ծրագրերից, ինչպիսի՞  նորարարություն եք ներառել:

– Ծրագրերը գրեթե չեն տարբերվում, ասեմ ինչու, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել համայնքում: Այսինքն եթե որևէ բան կատարվեր իմ ներառած ծրագրերից, արդեն նախընտրական ծրագրերիս ցուցակը փոփոխման կենթարկվեր: Հիմնականում չորս կարևորագույն  խնդրի առաջ է կանգնած համայնքը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, լուծումներն էլ շատ բարդ չեն, միայն թե պետք է աշխատել և կարողանալ ճիշտ հանգուցալուծում գտնել:

  1. Խմելու ջուր
  2. Ոռոգման ջուր
  3. Աղբահանություն
  4. Ճանապարհների վերանորոգում
  • Առաջնային խնդիրը խմելաջրի հարցն է: Այսօր Գառնի համայնքը սպասարկում է Արտաշատին, Երևանին և հարակից մի քանի համայնքներին, սակայն   մատակարարելուց հետո կանգնում է կոտրած տաշտակի առջև և  մնում է առանց ջրի: Այսօր թաղամասեր ունենք,  որ օրերով ջուր չեն ունենում: Մեկ լուծում կա ընդամենը, որի կարիքը ժողովուրդը իսկապես զգում է, 24-ժամյա ջրամատակարարման առկայությունը: Պետք  է վերանորոգում արվի, բացարձակ վերանորոգում չի արվել այս 20 տարիների ընթացքում:
  •  Նմանատիպ խնդրի առաջ է մեզ կանգնեցրել  նաև ոռոգման ջրի ոչ կայուն վիճակը: Գյուղացին իրեն կարող է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ թույլ տալ ջուր անել, չէ՞ որ դա խոչընդոտում է համայնքում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը: Դա ևս սխալ կառավարման արդյունքն է:
  •   Աղբահանության հարցը որպես՝ տուրիզմի կենտրոն հանդիսացող համայնքում իրավունք չուներ այսպիսի բարձիթողի վիճակում գտնվելու: Շաբաթներով աղբը  չի տարհանվում: Համայնքը նույնիսկ աղբահան մեքենա չունի, կողքի համայնքի մեքենան է մեզ սպասարկում: Ես վստահ եմ, որ ունենալու ենք մեր համայնքին պատկանող աղբահան մեքենա, քանի որ ունեմ հստակ պայմանավորվածություն այն  ձեռք բերելու համար: Նույնիսկ սահմանված է մեքենայի հաճախականության գրաֆիկը, թե ե՞րբ և ինչպե՞ս կմոտենա փողոցներին և կիրականացնի մաքրումը:

Երկրոդային աշխատանքներից կարող եմ նշել  համայնքի կանաչապատումը, որի համար երբևիցե լուծումներ չեն տարվել: Կարծում եմ այս բոլոր գործերը միայն մեկ դեպքում կարող է անտեսվել համայնքապետի աչքից, երբ արդեն ցանկություն չի  ունենում աշխատելու, հետևաբար այպիսի անտարբերություն չէր դրսևորվի և Գառնին այսպիսի համայնքապատկեր չէր ունենա:

 -Պարոն Սահակյան, նախորդ ընտրությունների արդյունքներից հետո, դժվար չէ՞ր ձեռնոց նետել պարտությանը  և պատրաստակամորեն սկսել նոր գաղափարախոսությամբ հանդես գալ:

-Անցած ընտրությունները պարտվելուց  հետո  մեկ վայրկյան անգամ  գյուղից չեմ հեռացել, ընդհակառակը՝  աշխատել եմ այնպես, ինչպես կաշխատեր հերթական  համայնքի ղեկավարը: Սակայն ի՞նչ տարբերություն. դու անում ես նույն  աշխատանքը պաշտոնով կամ առանց դրա: Ինչպե՞ս կարող եմ անտեսել երիտասարդությանը կամ մեր մնացած չարված գործերը, անտեսել են որ այս օրին են հասել: Այսօր Գառնիում տիրում է խառը ժամանակներ: Մարդիկ չեն հասկանում ի՞նչ է կատարվում, ապակողմնորոշիչ մտքերն ու քննարկումները  լցրել են մարդկանց առօրյան, հարկավոր է ձեռբազատվել դրանից:

-Պարոն Սահակյան թեկնածուների մասով ի՞նչ կասեիք, արդյո՞ք համայնքում լարված է ընթանում քարոզչական պայքարը:

– Թեկնածուներս՝ չորսն ենք և մեզանից յուրաքանչյուրն էլ, բնականաբար, ունի որոշակի  շանսեր: Հիմանական մրցակից ինձ համարում եմ գործող գյուղապետին: Ես չգիտեմ իր թիմում ովքեր են ներգրավված, քանի որ չեմ տեսնում նրանց  աշխատանքը:  Գյուղապետարանը նրանց համար հանդիսանում է շտաբ,  որն օրենքի կողմից համարվում է խախտում:

Ինչու՞ չպիտի համայնքապետի թեկնածուն կարողանա իրեն լիովին դրսևորել կամ լուրջ քարոզչությամբ զբաղվել, իսկ գործող համայնքապետը ամեն սադրող քայլ ձեռնարկել նրա դեմ: Մի տեսակ ամեն ինչ ավաղաղվել է: Նախորդ տարում  Ա. Վարդանյանը ամեն ջանք ու եռանդ գործադրեց, որպեսզի հայտնվեմ քրեակատարողական հիմնարկում, ճիշտ է ընդամենը 72ժամով, այնուհետ ազատ արձակվեցի:

Ես անկուսակցական եմ, բայց ՀՀԿ տեսնելով և հավանություն տալով իմ ծրագրերին սատարում է ինձ: Ըստ ինձ՝  իմ շանսերն ամենաբարձրն են, հուսով եմ հույսերս և նպատակներս կարդարանան:

Ո՞րն է Ձեր քարոզչության հիմնական գաղափարախոսությունը:

– Հիմանական գաղափարը ճիշտ և ազնիվ  աշխատելաոճն է: Մաքսիմում պետք է աշխատել գյուղացու և համայնքի շահերից ելնելով: Այսօր գյուղապետարանի բյուջեն ծածուկ է պահվում բնակչից, և նա իրազեկ չէ, թեև ինքս ստույգ ինֆորմացիա ունեմ, բայց դա էլ պետք է թափանցիկ արվի: Քաղաքականության մեջ դիվանագետ չլինել հնարավոր չէ:

Հանրությանը հայտնի եմ իմ էությամբ, իմ անուն ազգանունով, նախկինում աշխատել եմ ԱԱԾ-ում, իսկ հիմա բիզնեսով եմ զբաղվում, Ռուսաստանից տնտեսական ապրանքների ներմուծմամբ եմ զբաղվում, որտեղ  գործադիր տնօրեն եմ:

Իմ կարգախոսը պիտի լինի մշտապես լինե՛լ համայնքի կողքին, ապրե՛լ համայնքի բնակիչների հոգսերով:

Կոչս է գառնեցիներիս, որպեսզի ճիշտ և ազնիվ ընտրություն կատարեն՝ անձնական շահերից վեր կանգնելով: 

 Գառնի համայնքի վաղվա օրը ես ուզում եմ տեսնել  գեղեցիկ, մաքուր համայնքի կարգավիճակով: Եվ մենք՝  վստահորեն իմ թիմի քրտնաջան աշխատանքի  աջակցությամբ կհասնենք սպասված բարձունքին …

Mnews.am