Երկնքից իջեցնում է. Հրապարակ

6

Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել է իր աստղային բարձունքից եւ հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլեւ սկսել է սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ։ Թերթի տեղեկություններով՝վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները եւ դրա փոխարեն տրամադրել «Պրադո»։

Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա ՝ Honda CR-V eu BMW 523, եւ, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։ Նա Դավիթ Հարությունյանին զրկել է «ԲՄՎ»–ից, իսկ  Honda CR-V էլ տվել է նրա տեղակալին։ Կառավարության թերթի աղբյուրն ասում է, որ աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում