Խուզարկություն Վովայի Արշակի բնակարանում. հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

41

armtimes.am -ի տեղեկություններով, Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով օրեր առաջ քննիչները խուզարկել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի բնակարանը:

Նույն այդ տեղեկություններով, խուզարկության ընթացքում Արշակ Հակոբյանի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որի օրինականությունը ստուգվում է:

Արշակ Հակոբյանը այս գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է:

Հիշեցնենք, որ այդ օրը դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հրապարակված տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը չի էլ փորձում անգամ հանցագործություն կատարած անձանց բերման ենթարկել, ոչ էլ փորձում է կանխել այդ անձանց արարքները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի հատկանիշներով (զանգվածային անկարգություն):