Ծաղկաձորյան նիստն ավարտվեց. Սերժ Սարգսյանը` վարչապետի թեկնածու 

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:

Գործադիր մարմինը, կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ, որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: