10 Հոկտեմբերի, 2017

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու սպանության գործով դատական նիստը:

Ani Product

Արդեն մեկ ամիս է չեն կարողանում գտնել գործով ընթերակա Յուրի Գալստյանին: Այս ընթերական մասնակցել է դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին Վազ 2107 մեքենայի խուզարկությանը:

Ani Product

Մի քանի նիստ է քննարկվում է խնդրահարույց մի հարց․ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարեւանն է, որն այժմ Ռուսաստանում է, եւ դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված, եւ այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված եւ մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Դատավարության մասնակիցների մեջ շփոթ էր առաջացել այս վկայի ինքնության հարցի վերաբերյալ եւ, թե ինչպես պետք է նրա ներկայությունն ապահովվի դատարանում։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրել է, որ  ըստ համապատասխան ծանուցագրերի՝ Նուբարաշենի խճուղում գտնվող շենքերից մեկի հասցեն տասը տարի առաջ անվանակոչվել է (10 տարի առաջ հասցեն եղել է 1, հիմա դարձել է 5/1) մինչդեռ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն: Ըստ հին հասցեով ստացված գրության՝ այդտեղ Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում, իսկ մեկ այլ՝ նոր հասցեով նշված ծանուցագրով՝ այդպիսի անձ գոյություն ունի, բայց օգոստոսից գտնվում է ՌԴ-ում:

Մանրամասները՝այստեղ

Լրահոս