Կկարողանանք մեր խոսքը լսելի դարձնել վարդենիսցու համար. Արամ Հարությունյան

541

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, նոյեմբերի 5-ին սպասվում են  ՏԻՄ ընտրություններ։ Չնայած բազմաթիվ ենթադրություններին ու կանխատեսումներին, թե` այս ընտրատեղամասում աննախադեպ թվով թեկնածուներ պիտի գրանցվեին, առաջադրված թեկնածուները սկզբում  5-ն էին՝ ինքնաբացարկ ներկայացրած Կարեն Մկրչյանից բացի մրցելու հայտ են ներկայացրել գործող քաղաքապետ՝ Վոլոդյա Խլոյանը, գործարար՝ Սմբատ Սիմոնյանը, Պարգև Խչեյանը և Արամ Հարությունյանը:  

Արդեն իսկ ակնհայտ է, որ այս ընտրատարածքում ևս իր գործուն ներգործությունն է աշխատում ունենալ Գեղարքունիքի մարզի նախկին  մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյանը, ով պաշտպանում է գործող քաղաքապետի՝ Վոլոդյա Խլոյանի շահերը:

Mnews-am-ի լրագրողը հանդիպեց առաջադրված քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ Արամ Հարությունյանի հետ, ով ներկայացրեց նախընտրական ծրագրերն ու խնդիրները:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք առաջադրվել եք Վարդենիսի քաղաքապետի պաշտոնում,  ինչու՞ որոշեցիք առաջադրվել և որքա՞ն եք գնահատում Ձեր շանսերը:

-Բնականաբար, այս որոշումը միայն իմը չի եղել։ Վարդենիս քաղաքում ունեմ շատ համախոհներ, ովքեր հորդորեցին մասնակցել ընտրություններին։ Բացի այդ՝ վստահ եմ, որ ընտրվելու դեպքում կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծում տալ։Կարծում եմ, որ ժողովուրդը այս անգամ կանի իր ճիշտ ընտրությունը՝ չխառնվելով կուսակցական խաղերին: Եվ բացի այդ ունեմ կուտակած մեծ փորձ և երկար տարիների աշխատանք, որի շնորհիվ կկարողանամ ինձ դրսևորել այս պաշտոնում: Պաշտոնն էլ փորձադաշտ է մարդու կյանքում, պաշտոնավարման ընթացքում կարող է ժողովուրդը հասկանալ, արդյո՞ք տվյալ մարդը ունա՞կ է խոստանալ և կատարել, թե՞ այնուամենայնիվ պիտի շարունակեն ստել և ուղղակի աթոռ զբաղեցնել: Ընտրվելու շանսերի մասով ասեմ, որ որոշողը վարդենիսցին է, եւ այս առումով իմ շփումները մարդկանց հետ ինձ ավելի վստահ են դարձնում, քանզի տեսնում եմ ինձ ընտրելու ցանկություն, փոփոխության ձգտում և ինչու՞ ոչ նաև ըմբոստություն՝ ներկայիս ղեկավարի նկատմամբ:

– Պարոն Հարությունյան, արդյո՞ք ընտրապայքարին չի խոչընդոտի միևնույն կուսակցական պատկանելությունը՝ մյուս թեկնածուի հետ:

– ՀՀկ-ն ինչ խոսք Վարդենիսում չի պարտվի, իսկ կուսակցությունը թողել է մեր հայեցողությանը և մեր քաղաքակիրթ ընտրապայքարին: Վստահ եմ, որ առանց որևէ խոչընդոտի մենք կկարողանանք մեր ձայնը  լսելի դարձնել հասարակությանը և սթափվելու կոչ անել: 

– Քարոզարշավի այս բուռն ժամանակահատվածում, արդյո՞ք չկա լարվածություն Ձեր և գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի միջև:

Ես միշտ մտածել եմ, որ եթե ընտրություններ են, առանց այն էլ լարված. կարիք չկա ավելորդ գերծանրաբեռնվածություն վերցնել: Ոչ, նման բան չկա ու չի էլ լինի, ես միշտ ունեցել եւ շարունակելու եմ ունենալ նորմալ հարաբերություններ բոլոր թեկնածուների հետ, իմ կողմից երբեք չի լինի այնպիսի քայլ, որն ընտրապայքարը կտանի անձնական դաշտ, թշնամանալու միտում չունեմ ոչ մեկի հետ, կարծում եմ՝ եթե նման բան լինի, վարդենիսցիները դրանից հաստատ չեն շահի, մեզ պետք է ստեղծել քաղաքակիրթ միջավայր՝ իմ կողմից նշված ծրագրերը կյանքի կոչելու համար: Վերջիվերջո, սա ընտրություն է, այլ ոչ թե՝ ճակատամարտ:

-Այնուամենայնիվ, ընտրվելու դեպքում՝ առաջնահերթ ինչ ծրագրեր ունեք:

Անչափ կարևորում եմ նաև քաղաքի մաքրությունը, ուստի  Վարդենիսը պետք է դարձնենք մաքուր, լուսավոր, կանաչ, բարեկարգ, գեղեցիկ, ծաղկող ու զարգացող քաղաք: Իհարկե, այլ խնդիրներ էլ կան՝ կապված լուսավորություն ու ասֆալտապատման, կանաչապատման ու բարեկարգման հետ։ Չեմ ցանկանում որևէ մեկին փնովել, սակայն որպես վարդենիսցի սրտացավորեն եմ մոտենում իմ քաղաքի ապագային, ոչ մի դրական տեղաշարժ չեմ նկատել, դա էլ եղավ հերթական դրդապատճառներից մեկը որ առաջադրվեցի: 

  • Համայնքի աղբահանության բարելավում
  • Նոր աղբատար մեքենայի ձեռքբերմամբ բնակելի շենքերի տանիքների և մուտքերի ջերմամեկուսացման և էներգախնայողական աշխատանքներ
  • Համայնքի փոքր բիզնեսի աջակցության նախաձեռնություններ ներհամայնքային տրանսպորտ՝ գյուղերի հետ կապի համար
  • Գյուղատնտեսական շուկայի զարգացում
  • Գյուղերի ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների բարելավում
  • Համայնքում մշակութային և սպորտային կյանքի ակտիվացում

-Պարո՛ն Հարությունյան, ինքնավստահ պատասխաններ եք հնչեցնում, հաղթելու հավանականությունը մե՞ծ է:

– Մեր ժողովուրդը գեղեցիկ ասացվածք ունի. «Առանց ծուխ կրակ չի լինի», մեծամտություն չթվա բայց ես վստահում եմ իմ ժողովրդին և սպասում եմ նրանց վստահության քվեներին: Քվեն լինելու է այն շանսը, որը կտա ինձ ընտրողը և հետագայում կտեսնի սպասվելիք փոփոխությունները:

Մենք պետք է ունենանք բարեկարգ այգիներ, փողոցներ ու սպորտային կենտրոներ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ վայելել, իրենց երեխաներին տալ սպորտի եւ այլն: Ես դա ունենալու ճանապարհն ու ձևերը գիտեմ ու կանեմ: Վարդենիսի  զարգացումը տեսնում եմ, իսկ Դուք էլ դրանում կհամոզվեք:

-Որքա՞ն եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունը և Վոլոդյա Խլոյանին ձեզ մրցակից համարում ե՞ք:

-Չեմ թերագնահատում ոչ ոքի:Անձնական խնդիր չունեմ ,ինձ համար ընտրվելը ինքնանպատակ չէ:Այո ,համարում եմ մրցակից ,սակայն եթե ինքը գնա արդար ընտրության, հաղթողը միանշանակ կլինեմ ես: Ցանկացած թեկնածու չի փորձի ասել, որ հնարավորություններ չունի, բայց ես ձեզ մի բան ասեմ, ես ունեմ մեծ թվով աջակիցներ, ես կարծում եմ` նոյեմբերի 5-ին բոլոր հարցերի պատասխաները հասարակությունը կստանա:Իմ հնարավորությունները շատ բարձր եմ  գնահատում:

Ի դեպ՝ մրցակցիդ մասին: Նրան թույլ չի կարելի համարել, եթե հաշվի առնենք, որ երկար տարիներ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը, Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը, արդյոք, ամեն ինչ օրենքի սահմաներո՞ւմ է, ընտրակաշառք չե՞ն բաժանում:

– Եթե մեկը պետք է փող բաժանի որ իր  քաղաքում քաղաքապետ դառնա, դրանից ավելի ամոթալի բան չկա: Մեկ-երկու դեպքի մասին լսել ենք, փող են առաջարկել,կամ որևէ այլ առաջարկով փորձել գայթակղել ,բոլորը մեր ուշադրության կենտրոնում են,կարծում եմ տարածում չի գտնի: Հիշենք ,որ նոյեմբերի 5-ին հաջորդելու է նոյեմբերի 6-ը ու բոլորս ապրելու ենք նույն քաղաքում:

-Խոսվում է մարզպետի՝ Կարեն Բոթոյանի , աջակցության մասին, ինչպես նաև հրահանգվել էՎարդենիսի ոստիկանությանը, որ աջակցեն Ձեզ:

– Ես կարող եմ բացեիբաց հայտարարել, որ ինձ աջակցում է մեր համայնքի շատ մեծ թիմ և երիտասարդներ:Իսկ պարոն Բոթոյանի մասով կարող եմ ասել ,իհարկե,ՀՀ կուսակցությունը ինչպես գիտեք այս ընտրատարածքում թողել է ազատ ընտրապայքար,եթե սատարում է իմ թեկնածությունը ,բնականաբար,զարմանալու բան չկա ,որ ունեմ նաև իր հովանավորությունը,ինչ վերաբերում էՎարդենիսի ոստիկանապետին,հասկանալի է ,որ իրենք կատարում են իրենց գործը ՝պահպանելով կարգ ու կանոն քաղաքում:

-Դուք հիմա լավ պաշտոն եք զբաղեցնում, երկար ժամանակ է, որ աշխատում եք Վարդենիսի Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալությունում ` վարելով պետի պաշտոնը,«սոլիդ» աշխատավարձ եք ստանում: Քաղաքապետի աշխատավարձը շատ ավելի համեստ է. Արժե՞ թողնել բարձր վարձատրությամբ աշխատանքը եւ անցնել այլ աշխատանքի, որի պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, աշխատավարձը՝ քիչ:

– Հարցն աշխատավարձը չէ, այլ այն, թե ես ինչ կարող եմ անել մեր, իմ քաղաքի համար: Ես գնում եմ ծառայության, դա իմ ցանկությունն է, իմ սկզբունքն է՝ ծառայեմ իմ քաղաքին, իմ վարդենիսցիներին: Ես պատրաստ եմ, շատ հստակ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրելու, ես պատրաստ եմ այդ ամենը տանել առաջ: 

Քաղաքացին է մեզ ընտրում և պետք է լրջորեն և սրտացավորեն մոտենանանք նրա յուրաքանչյուր հարցին: Իմ ժողովրդից խնդրել եմ միայն ակտիվորեն մասնակցեն իրենց քաղաքի ղեկավարին ընտրելուն:

  Իմ նպատակն է նոր ոգի հաղորդել քաղաքին՝  իրականացնելով բազում տարիների ընթացքում  հասկացան իմ տեսակը, նաև կզգան ընտրություններից հետո:

Կցանկանայի, որ նրանք ճիշտ կողմնորոշվեն, ճիշտ ընտրություն կատարեն և ունենան իրենց արժանի քաղաքապետ, որը հաջորդ ընտրություններին չի խնդրի ,որ իրեն ձայն տան և չի ունենա մրցակից …

  Կատարե՛ք ճիշտ և ազնիվ ընտրություն ՝ անձնական շահերից վեր կանգնելով:

Mnews.am