Հովիկ Աբրահամյանը տոնել է ծննդյան 60-ամյակը՝ ընտանիքի հետ միասին

24

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր դարձել է 60 տարեկան: Իր տարեդարձը նա տոնել է ռեստորանում՝ զավակների ու թոռների միջավայրում: Իր ֆեյսբուքյան էջում կառավարության նախկին ղեկավարը կիսվել է լուսանկարով, որտեղ 8 թոռների հետ է:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ է եղել 2014 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերը, իսկ մինչև 2017 թվականը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Վարչապետի պաշտոնը լքելուց 1 տարի անց՝ 2017 թ. հունվարի 25 ին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է ՀՀԿ շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Նա ունի 3 երեխա եւ 8 թոռ: