Հ2 հեռուստաալիքն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

28

 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո ասուլիսի ժամանակ հ2-ի լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի վերաբերյալ.

«Թե Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե ԶԼՄ-ների ղեկավարների բաց նամակների մեջ և թե մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ ալ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ևս կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողութություն չի իրականացվել

: Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ Վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը:

Հայկական երկրորդ հեռուստաալիք