Մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը. «ՀԺ»

16

«Հայկական ժամանակ»-ը գրում է․

«Մեզ հայտնի դարձավ, որ բոլոր մարզպետները այսօր հրավիրվել են նախագահական նստավայր, խոսակցության թեման մարզպետներից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու։ Այսպիսով, մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը։

Այս պահին, թերևս, միանշանակ է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը, որին կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։