Մերժվածը շարունակում է վնասել մեր պետությանը (Տեսանյութ)

13

Ապրիլ-մայիս ամիսներին մենք բոլորս միասին մերժեցինք Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ նա 10 տարի շարունակ լինելով երկրի ղեկավար բարելավել է միայն իր ընտանիքի և մտերիմների բարեկեցությունը, օր-օրի թալանելով երկիրը:

Մենք բոլորս Սերժին մերժեցինք, բայց արի ու տես, որ Մերժվածը շարունակում է վնաս տալ պետությանը: Չար լեզուների պնդմամբ, Սերժ Սարգյանի մտերիմ շրջաատը Սյունիքի նախկին մազպետ Վահե Հակոբյանի հետ միասին կազմակերպել է թիրախային հակաքարոզ Լիդիան Արմենիա ընկերության դեմ և բաի հակաքարոզից մի 10-20 հոգի մարդ է վարձել, ուղարկել դեպի հանք տանող ճանապարհը փակելու ու 1500 մարդու զրկել է աշխատանքի հնարավորությունից: Սրանք, իմ տպավորությամբ ուզում են բնապահպանների ու ԶԼՄ-ի միջոցով շանտաժի ենթարկել նոր կառավարությանը, ստիպելով ժամանակավորապես փակել հանքը, վերձնել այն Լիդիան Արմենիայից հետո մի ինչ-որ ձև գտնել ու այլ կազմակերպության ներգրավմամբ սկսեն շահագործել հանքը հօգուտ իրենց նեղ անձնական շահերի:

Այ, այսպես այս մարդը շարունակում է մեզ բոլորիս վնաս տալ: Ու խոխման այն է, որ “բնապահպաններին” օգտագործում է մի մարդ, ով ինքն է անխնա փչացնում բնությունը, ազգային պարկը, մարդկանց էլ ստիպում իրենց հողերը վաճառել: Ավելի մանրամասն տեսանյութում:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից