Յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է գիտակցի ծառայության պատասխանատվությունը. Դավիթ Համբարձումյան

519

  Դավիթ Համբարձումյանը, ով «Բույսերի աշխարհ» արտադրական կոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (հայտնի որպես Թույների Մհեր) որդին է , ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ՝ Արշակ Հակոբյանի փեսան, մրցակից չունենալով  ժողովրդի կողմից ընտրվեց և իր վստահության քվեն ստացավ՝ «Նո՛ր շունչ Մասիս քաղաքին» կարգախոսով: 

  Նշենք, որ Դավիթ Համբարձումյանն իր նախընտրական ծրագրերում անդրադարձել էր բոլոր ոլորտներին՝ քաղաքի բարեկարգում, լուսավորության ապահովում, ճանապարհների, մայթերի հիմնանորոգում, խաղահրապարակների համալրում, շենքերի բակերում տաղավարների կառուցում, մշակութային և սպորտային կյանքի ակտիվացում, մանկապարտեզներին, ինչպես նաև դպրոցներին առնչվող խնդիրների լուծում:                                                       

  Mnews.am-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական թեկնածու, նորընտիր քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանը:

 -Պարոն Համբարձումյան, լրացել է     Ձեր  պաշտոնավարման գրեթե մեկ ամսյակը,  որի  առթիվ շնորհավորում  ենք, ի՞նչ կարևոր    ձեռքբերումներ,    իրադարձություններ և իրողություններ կնշեք  այս կարճ ժամանակահատվածից:

 – Ինչպես նշեցիք, մեկ ամիս է և դա շատ կարճ ժամանակահատված է իրատեսական ծրագրերն իրագործելու համար, բայց կարող եմ նշել, որ  բոլոր միջոցառումներին զարկ ենք տվել, ավելի տեսանելի կլինի 2017թվականից, քանի որ տարվա սկզբից կսկսենք ջանասիրաբար աշխատել :

-Ձեր նախընտրական ծրագրերի ֆոնին անդրադարձել էիք մի շարք ոլորտների զարգացմանը. փորձենք անդրադառնալ բոլոր ոլորտներին. շինարարական, բարեկարգման, բնակֆոնդի պահպանմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:

 – 2017թվականի ծրագրերից և փոփոխություններից կարող եմ նշել այն փաստը, որ աստիճանաբար իրականացնում եմ նախընտրական ծրագրերը՝ մուտքերի ապահովում, քաղաքի ընդհանուր զարգացումը, վեց մանկապարտեզների բարեկարգումը: Իմիջայլոց նշեմ, մեր մեկ մանկապարտեզը գտնվում է վթարային շենքում, որի պատճառով պետք է երկու մանկապարտեզների միացում տեղի ունենա՝ ստեղծելով համապատասխան պայմաններ: Երեխաները մեր ապագան են, մենք ենք պատասխանատու իրենց բարօրության և ճիշտ դաստիարակման համար: Շուտով ավագանու հերթական նիստով կընդունենք՝ իմ ծառայողական մեքենայից հրաժարվու հարցը, և դրա համար նախատեսված  հասույթը կուղղենք մեր երիտասարդ ուսանողների համար անվճար երթուղի ստեղծելուն:

-Ի՞նչ աշխատանքներ  են  իրականացվել կանաչապատմանբակային  տարածքների  բարեկարգման ուղղությամբ:

 – Կանաչապատումն ու քաղաքի վիզուալ տեսքն  ապահովվելու համար հիմնական աշխատանքները կսկսենք գարնանը, այդժամ ավելի  տեսանելի կլինի մեր գործը: Այս պահին կա մեկ այգի, որը վերանորոգվել է ի շնորհիվ Միքայել և Կարեն Վարդանյանների: Հուսով եմ՝ այս տարի կունենանք ավելի շատ կանաչապատ այգիներ: Թերևս առավել ցավոտ հարց է քաղաքի ճարտարապետական սխալ մոտեցումները, այսպես ասած ով ինչ ուզել կառուցել է , առանց հաշվի առնելու թե արդյո՞ք քաղաքն իր  արտաքին տեսքը որքանով կկորցնի:

-Անդրադառնանք նաև սոցիալական ոլորտին, ի՞նչ ծրագրեր են իրականացվել այս ուղղությամբ:

Մասիս քաղաքում  շարունակաբար ուսումնասիրություն է իրականացվում սոցիալապես կարիքավոր անձանց օժանդակության տարբեր ծրագրերում ընդգրկելու և աջակցելու նպատակով: Ակտիվ համագործակցություն է հաստատված հասարակական և բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ: Բնակչության խոցելի խմբերին ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու ուղղությամբ կյանքի են կոչվում համատեղ  տարբեր ծրագրեր:  Ըստ անհրաժեշտության իրականացվում է պարենային աջակցություն, գույքի տրամադրում, ֆինանսական օգնություն, պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման կազմակերպում և այլն:

-Ինչպե՞ս եք սկսում Ձեր աշխատանքային օրը և ինչպե՞ս եք պահպանում բնակիչների հետ կապը։

– Իմ դուռը բաց է ցանկացած քաղաքացու առաջ. հիմնականում  խնդիրները սոցիալական բնույթի են: Յուրաքանչյուր համայնքի ղեկավար, պիտի հասկանա, որ իր գործը ծառայելն է ժողովրդին: Աշխատանքային օրս շատ բազմազբաղ է անցնում, քանի որ աշխատանքային թիմիս համար լուրջ խնդիր է լիարժեք աշխատելն ու աշխատանքի արդյունք ստանալը, մինչ այդ պարապուրդի էին մատնված: Ես ընտրել եմ մի կարգախոս և նախապես զգուշացրել եմ անձնակազմին, որ հունվար ամսից աշխատելու ենք տարվա վերջի համար, որպեսզի յուրաքանչյուր պահի պատրաստակամ լինենք և պրոֆեսիոնալ կերպով ներկայացնենք մեր աշխատանքները: Այսուհետ Մասիսի էլեկտրոնային կայքում կարող եք տեսնել իմ բանավոր նկատողությունները ի դեմս ուղղված յուրաքանչյուր աշխատակցի, ում գործելաոճը կամ աշխատանքի արդյունքը գոհացնող չի լինի: Ինքս լինելով կարգապահ՝ պահանջում եմ նաև դիմացինից: Նույնիսկ աշխատակիցն իրավունք չունի ուշանալ, աշխատանքային ժամից, առավել ևս քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող ավագանու նիստերից: Ի վերջո, պարտադրաբար չենք աշխատում, ով չի զլանա կաշխատի, ով ոչ՝ խնդրեմ: Քաղաքապետարանում արդեն բացվել է Թեժ գիծը 86-00 հեռախոսահամարով, յուրաքանչյուր մասիսցի կարող է զանգ տալ և իր դիմում բողոքները բարձրաձայնել:

 -Կարելի է նկատել, որ քաղաքում ձնմաքրման աշխատանքներին բավականին հետևողական եք մոտենում.

– Այո, բավականին հետևողական ենք: Դեկտեմբերի 14-ին Մասիս քաղաքում ձյան տեղումներին զուգահեռ իրականացվում էին ձնմաքրման աշխատանքներ: Համապատասխան ծառայություններն իրականացնող մեքենա-մեխանիզմների անբավարար լինելու պատճառով, իմ նախաձեռնությամբ ներգրավվեց ևս 2 միավոր լրացուցիչ տեխնիկա: Գործընթացը մեկնարկվեց տեղումների առաջին իսկ րոպեներից: Քաղաքապետարանի առջև և հարակից այգում ձնմաքրման աշխատանքներին բահերով միացել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները: Կատարված աշխատանքների արդյունքում Մասիսի կենտրոնական և հարակից փողոցները երթևեկելի են, մայթերը՝ մաքուր և հետիոտնի համար անցանելի:

15418510_389319331406279_3302746269769577294_o-e1481739472937

-Ո՞ր արժեքներն եք  կյանքում կարևորում և  առաջնորդվում դրանցով:

-Կարգապահությունն ու աշխատանքում հետևողականությունը:

 -Եվ վերջում ի՞նչ կմաղթեիք  մասիսցիներին:

 Շուտով մոտենում են տոները և մենք ծրագրել ենք հսկայական մեծ շոու-ծրագիր իրականացնել: Ընդհանուր առմամբ այս տարվա միջոցառումներն էականապես կտարբերվեն անցած տարիներից: Համերգային ծրագիր կշարունակվի մինչև ամսի հինգը, իսկ արդեն հունվարի 5-ի երեկոյան միջոցառումների շարքը կամփոփվի Սուրբ Թադեոս եկեղեցում Սուրբ Խաչի քավորի պատվավոր կոչումի ստանձնումով:

15665971_392272677777611_3294927892598730307_n 15589670_392272547777624_3067103216191034523_n

Շնորհավորելով քաղաքացիներիս, ցանկանում եմ սոցիալական խնդիրների կարգավորում, ի վերջո բարեկեցիկ տարի եմ մաղթում բոլորիս: Մեզ համար կարևորագույն հոգսը քաղաքացիների բարեկեցությունն է, մնացած խնդիրները կլուծենք ժամանակի ընթացքում: