Նախագահականում դժգոհ են վարչապետի կադրերից․

12

  

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին «սեւ ամպեր» են կուտակվել։ Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ։ Լեւոն Ալթունյանն, օրինակ, պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի» համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ եւ մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի։
Կարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին։ Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել նախագահականին։ Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան։ Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»։