«Նամուս-թասիբը չարժի ոտնատակ տալ». Առաքել Մովսիսյան

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մտել են  երկրորդ փուլ:Բավականին լարված իրավիճակ է տիրում բոլոր ընտրատարածքներում , առավել ցայտուն է մարզերում ՝ հատկապես Արմավիրի մարզում: Այս ընթացքում թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները ի ցույց դնել, սակայն ժողովուրդը լավ գիտի, թե’  ով-ով է: Արմավիրի մարզի թիվ 6  ընտրատարածքը «դեմքերի պակաս չունի»: Մասնավորապես, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները։

Scan_20170315

Թիվ 6 ընտրատարածքում «Հանրապետական» կուսակցության թեկնածուներն են` Հրաչիկ Աբգարյանը, Սեդրակ Սարոյանը, Նահապետ Գևորգյանը,  Առաքել Մովսիսյանը,  Ալեքսան Պետրոսյանը, Հրանտ Գրիգորյանը:Կարելի է ասել այս «դեմքերի» մեջ է լինելու պայքարը ,թե ով կհաղթի, կորոշի ժողովուրդը:

sketch-1489593272348

mnews.am-ը հանդիպում ունեցավ ՀՀԿ -ի կարկառուն դեմքերից մեկին՝ Աժ հնաբնակ պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի հետ: 

 -Պարոն Մովիսյան, ո՞րն է մեր երկրի գերխնդիրը, որքանո՞վ է լուծելի:

– Մեր պետությունը ջահել կադրերին քիչ ա տեղ տալիս, իրանց պետք ա տեղ տան, որ առաջ գնան, զարգանան: Պետությունը պետք է դառնա ավտոմատացված, ռոբոտային, էտ դեպքում նոր կաշխատի սիստեմը: Մեր ժամանակներում նման հնարավորություններ չկար ու կոնկրետ էս սերունդը իրա անելիքն ունի, դե մենք էլ պիտի շանս տանք: Գիտելիքներով լի են, ամեն ինչ անենք, որ էտ երեխեքը ապագա ունենան, մենակ ասել-խոսելով չի: Իմ չարչարանքը տանջվելը, կայանումա նպատակին հասցնելուն:

 -Ի՞նչպես կբնութագրեք ևս մեկ անգամ Ձեր առաջադրվելու փաստը:

– Եթե մի բան պետքա անես, հինգ անգամ պիտի մտածես արժի անել, թե՞ չէ: Ժողովուրդն ա որոշելու ես դառնամ, թե՞ չէ ու էլի ինքնա առաջարկել, սատարել, որ համոզված լինելով նորից առաջադրվել եմ:  Երկրորդն էլ , եթե ժողովուրդը վստահում ա, խնդրեմ՝ դարձիր պատգամավոր, արդեն քո խնդիրնա կշարունակես աշխատել թե՞ կհրաժարվես: Ես ըտենց եմ գտնում ճիշտը և հետո անկախ նրանից , որ մենք մտել ենք կուսակցության խաղի կանոնների մեջ, ուրեմն պետք ա բոլոր նորմերին ենթարկվենք ու աշխատենք թիմային ուժով:Հիմա ինչքան էլ հզոր լինեմ, իմ ընկերներով եմ հզոր. ընկերներդ պետք ա հզոր լինեն, դու էլ նրանցով ուժեղ: Նաև քեզանից ա գալիս, թե քեզ փո՞ղի համար կըդունեն, ընկերություն կանեն, թե՞ մարդկային որակներդ կգնահատեն: Էտ դեպքում ինչն ա մեզ մնում, մենք լավ դաստիարակված շրջապատի մեջ ենք, ու չենք հանդուրժի էն հորը, ով գոնե իր ընտանիքին ուշադրություն չի դարձնում: Որովհետև, եթե դու քո երեխային, կնոջը լավ չես նայում, լավ թիմակից էլ չես լինի: Ընտանիքից հեռու վայելքների մասին եմ խոսում, իսկ թիմային գաղափարախոսությունները շատ նման են ընտանեկանին:

-Քարոզարշավի այս լարված օրերին, ի՞նչպես եք կարողանում պահպանել հանգստություն և իրականացնել քարոզարշավը:

– Աշխատում ենք ամեն ինչ անենք, որ պրովոկացիաների չենթարկվենք, որ ազդեցություն չունենա ոչ միայն իմ , այլ նաև երկրի վրա: Ամբողջ աշխարհնա հետևելու մեզ, պետք ա հետևողական լինենք: Վերջին միջադեպերը, որ տեղի ունեցավ Արմավիրի մարզում, մինչև ընտրություններն էլ են եղել, ուղղակի բոլորը վերագրում են Հանրապետական կուսակցությանը: Ինչ կռիվ լինի, ասում են հանրապետականն ա արել, չեմ ընդունում դա, դրանք սովորացրած են:

 – Տեսնում ե՞ք Ձեզ մրցակից թեկնածուների:

– Մեր հանրապետականի տղաները մեկս մյուսին օգնելու ենք, մենք Սարոյան եղբայրներ չենք, մի կուսակցության անդամներ ենք, նույն ուղղությամբ գնում ենք: Կարողա Սեյրանը  ավելի շատ ձայն հավաքի, մենք ընկերներ ենք, մեր մեջ ոչ մի կռիվ չկա, ժողովուրդը մեր երկուսից մեկին ում շատ ձեն կտա, կողջունենք, կուղարկենք Ազգային ժողով։ Մենք քարոզարշավն ենք անում, և ավելորդ խոսք չենք ասում մյուս կուսակցությունների,դաշինքների  հասցեին:Դա նշանակում ա, որ քեզանից բան ես ներկայացնում, որ թույլին չես թերագնահատում: Իսկ էտ թույլերը կարան մեծ-մեծ խոսան, փոխարենը իրենց բարեկամին մի հատ հարցով օգտակար լինեն, իսկ մենք հանրապետականի տղաներով բոլորս միասին մի գործ ենք անում: Մենք եթե կուսակցության ներսում իրար ուտե՞նք, մեր ձայները ուրիշին կգնա, իսկ էտ մեր շահերից չի բխում: Մենք մտածված, նորմալ,ախպերական ձևով ընտրության կգնանք:

-Մշտապես, Արմավիրի մարզում  առանց բախումների ընտրական գործընթաց չի լինում: Այս անգամ զե՞րծ կմնաք բախումներից:

-Ոչ մի թեկնածու չի ուզենա այդպիսի բան:Դրա համար մենք բոլոր թեկնածուների հետ պայմանավորվել ենք՝ ով կփորձի հանկարծ ավելորդ բան անել, ում թիմից կլինի, մեկս մեկին զանգելու ենք եւ պատասխան ենք պահանջելու՝ ինչի՞ համար ես արել, տղա՛ ջան, քեզ ո՞վ է թույլ տվել, որ դու փորձում ես մարդու նեղացնես: Էս ա խնդիրը: Բոլորը պատգամավորի թեկնածուներ են, Աստված տա, ընտրվենք, մենք վաղը կոլեգաներ ենք դառնալու, ամոթ ա, մենք մեկս մյուսին պիտի տեսնենք, չէ՞: Հետո մեր երեսից ինչի՞ պիտի մեր ժողովուրդը մեկը մեկի հետ վատամարդ դառնա: Չի կարելի էդպիսի բաներ: Երբեք մենք թույլ չենք տվել, որ մեր քաղաքում ցնցումներ լինեն, եւ թույլ չենք տալու, կան մարդիկ, որ փորձում են սարքեն, որովհետեւ իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում:

Պարոն Մովսիսյան, մենք ա՞յլ որակի խորհրդարան ենք ունենալու, Դուք ո՞ր քաղաքական ուժերին եք տեսնում նոր խորհրդարանում:

-Ում որ ժողովուրդը կընտրի, որովհետեւ ժողովրդի ձայնն ամենաբարձրն է, ժողովուրդն ամեն ինչ հասկանում է՝ ում ընտրի, ինչի համար ընտրի:

Մեծ հիասթափություն կա՞ իշխանություններից:

-Ես մեր իշխանություններին վստահում եմ, մեր նախագահին վստահում եմ, որպես Գլխավոր հրամանատար: Էսօր մեր տնտեսությունը թողել է մեր վարչապետի վրա, վարչապետը ուժեղ մարդ է: Մարդը եկել է փոփոխություն անելու եւ ճիշտ որոշում է, որ գյուղերից է սկսել: Մեր վարչապետին վստահելով, ներդրումները շատացել են: Ես գիտեմ, որ Կարեն Կարապետյանը զանգ կախող է, ճառ ասող չի, զանգ ա կախելու, ու մենք էդ ձենը շուտով լսելու ենք:

 – Ընտրատարածքների խոշորացման արդյունքում, որոշակի ընտրազանգված ծանոթ չէ Ձեր գործունեությանը: Ի՞նչպես եք ներկայանում:

– Ես քարոզչություն չեմ անում, ես միշտ էլ հանդիպել եմ իմ տարածքի բնակչության հետ: Քանի որ իմ տարածքները էն կողմերն ա եղել, իրանց համար իմ հնարավորությունները բոլ-բոլ օգտագործել եմ։ Հիմա մեծացել է, ուզում եմ իմ բերանից հելած բանը տեղում անեմ, որ ժողովուրդը խաբված չզգա: Իմանան՝ ձայնն ում են տալու ու չեն փոշմանելու, հաստատ չեմ հիասթափեցնելու:Իմ թասիբն ավելի շատ է, քան ցանկացածինը: Մարդիկ կան նախկինում խաբվել են խոստումներին, նոր թեկնածուներին կարան անպատվեն, ջղայնանան, ամեն ինչին պիտի պատրաստ լինենք, բայց որ արժանապատվությանս կպնեն, էտ լավ չի վերջանա:(Ժպտում է):

– Հանդիպումներից ի՞նչպիսի տպավորություն ունեք, բնակիչը որքանո՞վ կվստահի Ձեզ:

– Ինքնագովազդով չեմ զբաղվում, բայց կափսոսամ շատ, որ իմ ժողովուրդն ինձ խաբի: Եվ կափսոսամ, ոչ թե նրա համար, որ պատգամավոր չեմ ընտրվի, այլ նրա՝ արդեն կդժվարանամ իրանց օգնեմ: Ես հաճույք եմ ստանում մարդկանց օգնելով, մարդիկ մտածում են ես կոպիտ եմ, բայց իրականում ըտենց չի: Պիտի ընենց ապրես, որ երեխաներդ չամաչեն, թե չէ ամեն ինչ դուխի մեջ չի: Հերս ասում էր՝ «էն շանը ,որ զոռով որսի տանեն, ինչ որս պիտի դուրս գա»: Զոռով հարգանք չես ունենում, պիտի վաստակես, ուզում եմ, որ ժողովուրդը ճիշտ հասկանա և ճիշտ ընտրություն կատարի: Ես միշտ հավատացել եմ Արմավիրի մարզի ժողովրդին, առանց որևիցե բանի իրենց ձայները վստահել են, ընտրվելուց հետո սկսել եմ աշխատել: Եթե դու հարգանք ունես ու կատարած գործ, պիտի հանգիստ լինես:

Պարոն Մովսիսյան,կարծում եմ տեղյակ եք  Սամվել Բաբայանի ձերբակալությունիցշատերը շտապեցին կարծիք հայտնել, գնահատական տալ այդ միջադեպին, ենթադրություններ անել: Ձեր կարծիքով  դավադրությա՞ն, թե՞ իշխանությունների կազմակերպած թակարդի վկայությունն է:

-Այս մասին այսօր խոսեց նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս խորհուրդ տվեց սպասել իրավապահ մարմինների գնահատականին։

 

Ամսի երկուսը վերջանալու ա  ու անկախ նրանից,  ով ինչ ձեն ա հավաքել, մենք իրար երես ենք նայելու: Նամուս ,թասիբը չարժի ոտնատակ տալ:

Ազնիվ ,մաքուր և  առանց միջադեպերի ընտրություն եմ մաղթում ,Արմավիրի ժողովրդին էլ զգոնություն , կոչս ուղղեմ, որ իրենց ձայնը տան Առաքել Մովսիսյանին: