Նիկոլ Փաշինյանի հանդեպ ուժեղացված հսկողություն է. ի՞նչ տեղեկություններ է ստացել ԱԱԾ-ն

26

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ խստացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողությունը: Մասնավորապես, երեկ նրա անվտանգության աշխատակիցը հենց նիստերի դահլիճում էր հսկողություն իրականացնում, այնինչ նախկինում անվտանգության աշխատակիցները դրսում էին մնում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ուժեղացված հսկողության պատճառը ԱԱԾ ստացված որոշ տեղեկություններն են, նաեւ վերջին բացահայտումները: Մասնավորապես, երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չհերքեց տեղեկությունը, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ե՛ւ վարչապետին, ե՛ւ իրեն:

MN