«Այսօր մեր առջեւ խնդիր ունենք հասարակությանը ներկայացնել միավորման բոլոր առավելությունները». Սուլիկո Շուշանյան

77

Սուլիկո Շուշանյան .Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավարի թեկնածու .

Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում նոյեմբերի 5ին ՏԻՄ ընտրություններ են։ Արդեն իսկ խոշորացվող համայնքների ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ գործող համայնքապետ ՀՀԿական Սուլիկո Շուշանյանը և Դրախտիկ համայնքի ղեկավար՝ Վալենտին Պետրոսյանը :  ՀՀԿական թևը՝ մարզպետն իր յուրայինների հետ միասին, բնականաբար, աջակցում է գործող համայնքապետին:

Շողակաթ համայնքն արդեն 21 տարի է ղեկավարում է Սուլիկո Շուշանյանը : Իր համագյուղացիների ձայների մեծամասնությամբ` նա համայնքի ղեկավար է ընտրվել 1996թի նոյեմբերի 11-ից մինչ այսօր անընդմեջ վերընտրվել է : Mnews.амի լրագրողն Շողակաթ գյուղական համայնքում գտնվելու ընթացքոմ հանդիպեց Սուլիկո Շուշանյանին ու նրա հետ զրուցեց  ներկա խնդիրների, ինչպես նաեւ առաջիկա համայնքների խոշարցմանն ուղղված ընտրություններից ակնկալիքների եւ մի շարք այլ հարցերի շուրջ: 

  Պրն. Շուշանյան հետաքրքիր պայքար է լինելու երկու թեկնածուների միջև, կարծես թե պայքարը հենց կուսակցական է:

– Գեղարքունիքի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի նախագահն է առաջադրել իմ թեկնածությունը, եղել է խորհրդի նիստ ,նիստում որոշվել է առաջադրել իմ թեկնածությունը: Եվ,բնականաբար, ՀՀ կուսակցությունը հաստատել է: Իսկ ինձ հետ առաջադրված թեկնածուն՝  Դրախտիկ համայնքի ղեկավարն  Վալենտին Պետրոսյանն է:

 – Պարոն Շուշանյան ինչպիսի՞  քարոզարշավ եք ծրագրել իրականացնել:

 -Այս ընտրություններն իրենց տեսակով, իհարկե, խիստ կտարբերվեն: Մենք կանգնած ենք անչափ կարեւոր որոշման առջև։Հասկանալի է, որ այս իրավիճակում պետք է որոշակիորեն փոխվեն առաջնահերթությունները, մշակվեն գործելակերպի նոր ուղիներ: Միավորվելու գաղափարն ինքնին խորհրդանշում է ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու ուղին:Այսօր մեր առջեւ խնդիր ունենք հասարակությանը հնարավորինս ճիշտ ներկայացնել միավորման բոլոր առավելությունները, որպեսզի որոշումը լինի գիտակցված, եւ յուրաքանչյուրը դառնա մասնակից ու շահագրգիռ։Առհասարակ քարոզարշավը շատ նորմալ, բնականոն իրավիճակ է ընտրությունների նախօրեին, այնուամենայնիվ մենք շատ նորմալ քարոզարշավի ժամանակացույց ենք կազմել:

Ավելորդ խոսակցություն, վիրավորանք չկա մեկս մյուսիս նկատմամբ: Երբ տեսնում ենք, նորմալ բարևում ենք միմյանց, բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, դրանից հետո էլ այս գյուղում ապրելու ենք, հաղորդակցվելու: Այս տարիների ընթացքում միշտ մրցակից ունեցել եմ: Արդեն 21 տարի է այս գյուղի գյուղապետն եմ, և ընտրություններից հետո մրցակիցներս միշտ էլ զանգահարել, շնորհավորել են: Թե ո՞վ է ավելի արժանավորը՝ թող որոշի ժողովուրդը։ Եթե իմ ընդդիմադիրն ընտրվի՝ ես միայն կշնորհավորեմ: Սա քաղաքականություն է, ոչ մի աթոռ կամ պաշտոն հավերժ չէ : Կարևոր է, որպեսզի խոշորացված համայնքի ղեկավար դառնա նա, ով առավելապես վայելում է բնակչության վստահությունը:

  21 տարի է բնակչության հետ միասին աշխատում ենք և մարդիկ կգնահատեն, իրենց ընտրությունը կկատարեն նոյեմբերի 5-ին: Բոլորը տեսնում են և’ իմ կատարած աշխատանքները, և’ վերաբերմունքը, և’ արժանիքները: Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, պարզապես` գիտեմ, որ արել եմ ամեն ինչ, որ մեր գյուղը լինի նորմալ:

 –Պարոն Շուշանյան արդեն գրեթե 21 տարի է ղեկավարում եք համայնքը՝ բազում անգամ վերընտրվելով, դա արդեն իսկ վկայում է բնակիչների վստահությունը Ձեր հանդեպ: Տարիների փորձառությունն  ի՞նչ է տվել Ձեզ  և դեռ ի՞նչ  նպատակներ  ունեք  իրագործելու համայնքում:

 – Արած գործերի մասով հակիրճ ասեմ, եթե արած աշխատանք չունենայի, բնականաբար մի քանի անգամ անընդմեջ չէի վերընտրվի:  1996 թվականն ադրբեջանցիների գնալուց հետո, այստեղ ոչ մի բան չկար, վերաբնակեցված համայնք էր, մեզ  մնում էր միայն աշխատել: Այնքան գործ ենք ունեցել անելու, որ անհնար է այդքանը վերհիշեմ, մենք զրոյից ոտքի ենք կանգնել, նույնիսկ կառուցեցինք գյուղապետարանի շենքը, մեզ մի փոքր ճոխություն թույլ տալով: Բոլոր ենթակառույցները վերանայել, կարգավորել ենք, սկսած՝ հոսանքից, գազից, ճանապարհներից, կրթության և մանկապարտեզի հետ առնչվող աշխատանքներից, նախակրթարան, դպրոցի վերանորոգում, ջրագծերի կառուցում, գյուղ. տեխնիկայի ձեռքբերում: Հիմա ունենք այնքան բան, որ կարելի է ասել ոչ մի բանի կարիք չունենք: Երբեմն ծրագրեր ենք բերում հանայնքում իրականացնելու համար և մտածում ենք թե ի՞նչ անենք, եթե համայնքը դրա կարիքը չունի: Պարզվում է որ այնքան արած բաներ կա, որ որևիցե այլ ծրագրի ներբեռնում համայնքին պետք չէր: Մեզ միայն մնացել է կատարենք փողոցների ասֆալտապատումը, որը մեծ հսկայական ծրագիր է, մեր սեփական միջոցներով չենք կարող անել, թեև նախագահն խոստացել է, որ Քարվաճառի ճանապարհն ավարտելուց հետո մեր կողմ կնայեն, գլխավոր մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհը կասֆալտապատեն:  Փողոցային լուսավորություն ունենք, ջուր ունենք, գազը գրեթե 20 տարի կա, որը հազվադեպ է պատահում համայնքներում: Գազի հարցը լուծվել է դեռևս 1999թ., երբ դեռ  երրորդ տարին էր,  ինչ ղեկավարում էի համայնքը: Քանի որ Շողակաթ  համայնքը ամենամոտն է գտնվում Սևանա լճին, այստեղ մեծ տեղ ենք հատկացնում տուրիզմի զարգացվածությանը: Ափը համարյա մինչև լճի մակարդակի  բարձրացումը, բազմահազար հանգստացողների համար երբեք գյուղ.մթերքի դիֆիցիտ չէր առաջացնում, ամեն ինչ արդեն վաճառած էին լինում, բայց լճի մակարդակի բարձրացումից հետո կրճատվել է, նոր վարչապետի գալուց հետո այս տարի այցելությունները շատացել են, քանի որ բացվել են մի քանի հասարակական լողափներ: Դրական իմաստով այս տարի տեղաշարժ է եղել:  Աշխատում ենք Շողակաթը դարձնել տուրիստական կենտրոն:

  Նախկինում տված  նախընտրական խոստումներից ո՞ր մասն եք հասցրել իրականացնել: Եվ ինչպիսի՞նոր ծրագրերով եք հանդես գալու հանրության առաջ:

– Բոլոր խոստումներս կատարել եմ: Շուրջ 21 տարի առաջ, երբ ստանձնեցի Շողակաթ համայնքի ղեկավարի պաշտոնը գյուղում ո՛չ գազ կար, ո՛չ խմելու ջուր, ո՛չ լուսավորություն, ոչ նորմալ դպրոց, ո՛չ ճանապարհ, ո՛չ բուժկետ, ո՛չ փոստատուն: Մեր գյուղն այսօր իրոք դինամիկ զարգացող համայնքներից մեկն է, որը, սակայն, այս մակարդակին հասնելու համար մեծ ճանապարհ է անցել: Առաջին խնդիրը , որ կարևորվեց գյուղում , խմելու ջրի հարցն էր:Բացի այդ, տարածքների համաչափ զարգացման ծրագրով ՝ մարզպետարանին հատկացված գումարով և համայնքի միջոցներով ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է գյուղապետարանի շենքը: Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնամ ,համայնքի դպրոցի հիմնավերանորոգումն էր և գույքով ապահովելը: Ինչպես նաև ունենք նախակրթարան, որը զբաղեցնում է դպրոցի մի հատվածը, վերանորոգվել է կրթության և գիտության ծրագրերի բաժնի հետ համատեղ նաև համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ: Շատ հարմարավետ նախակրթարան ունենք: Ի դեպ մեկ տարի ամբողջ նախակրթարանի ծախսերը հոգացել է գյուղապետարանը: Ապա դրանից հետո տվել ենք դպրոցին, հիմա պետբյուջեից է ֆինանսավորվում: Գյուղում ունենք վերանորոգված հանդիսությունների սրահ, համայնքի փողոցները լուսավորված են և այլն: Այն ժամանակ ես ամեն ինչը սկսել եմ զրոյից: Այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք, ամեն ինչ արել եմ , և՛ գյուղացու, և՛ գյուղի վիճակը բարելավելու համար և՛ հասել արդյունքների : Հասկանում ենք, որ հանրապետությունում սոցիալ – տնտեսական խնդիրներ կան, բայց մենք էլ մեր հերթին փորձում ենք անել այնպես, որ այն փոքր-ինչ մեղմվի: Ես միշտ բնակչության կողքին եմ եղել, և ուրախությանը, և տխրությանը: Մարդկանց ամեն մի հոգսը նաև իմն է և ես պարտավոր եմ այդպիսին լինելու, և հոգուցս է գալիս: 

-Շողոկաթում  կրկին ընտրություններ են սպասվում` այս անգամ համայնքների խոշորացման: Ի՞նչ ակնկալիքներ կան համայնքների խոշորացումից, եւ ո՞ր համայնքները կմիանան Շողոկաթին: 

Քանի որ կառավարությունը ընդունեց համայնքերի խոշորացման ծրագիրը,  որոշումն արտահերթ նիստով Ազգային ժողովը հաստատեց հունիսի 7-ին, իսկ նախագահն վավերացրեց հունիսի 27-ին, այսինքն որոշումը մտել է օրինական ուժի մեջ, նոյեմբերի 5-ին էլ արդեն համայնքի ղեկավարի ընտրություններն են, այստեղ արդեն մեր կարգավիճակը փոխվում է: Այն թեկնածուն, ով այսօր առաջադրվել է , պիտի լուրջ գիտակցությամբ մոտենա հարցին և պատասխանատվությամբ աշխատի: Մինչև թեկնածու առաջադրվելը  նախապես ուսումնասիրել եմ բոլոր համայնքներն ու նրանց խնդիրները:

շեմ, որ ըստ համայնքների խոշորացման ծրագրի՝ Շողակաթ համայնքի կազմում միավորվելու են՝ Շորժա, Արդանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Դրախտիկ, Աղբերք գյուղերը:  Կան մեծ խնդիրներ ունեցող  համայնքներ և քիչ, ամեն դեպքում պետք է տարբերակել կարևորն անկարևորից:

«Մարդ, որ անցնում է աշխատանքի, կամ պետք է լավ աշխատի,կամ պետք է չաշխատի»:Այս սկզբունքով եմ առաջնորդվել այս երկար ու ձիգ շուրջ 21 տարիների ընթացքում:

Պարոն Շուշանյան, համայնքերի խոշորացման դեպքում, բացի գերծանրաբեռնված աշխատանքից, նաև պետք է հասցնեք  ներկա գտնվել խոշորացվող համայնքների միջոցառումներին և այլն: Միթե՞ հնարավոր կլինի համատեղել:

– Այո, քանի որ ֆիզիկապես ես հոգնած չեմ: Ընդհակառակը՝ ես եռռում եմ աշխատասիրությունից, և բացի դա ունեմ մեծ թիմ, ով պատրաստակամ է աջակից լինել յուրաքանչյուր հարցով: Նոյեմբերի 5-ից հետո յուրաքանչյուր մարդ պիտի դրական տեղաշարժ նկատի և չնեղսրտի իր կատարած ընտրությունից, այլապես՝ քամու խոսակցություն է:

Կյանքում և կարիերայում ձեռք բերած հաջողությունները, որքանո՞վ է փոխկապակցված կուսակցական պատկանելիությանը:

 Կուսակցական լինելն ու աշխատելը կուսակցության համար ինքնանպատակ չէ:  Փորձում ենք քայլել համընթաց: Կուսակցությունն այնքանով է օգտակար, որ իսկապես օգնում է, դու պիտի աշխատես ամեն դեպքում, պիտի լինես կուսակցական լավ աշխատող: Հանրապետական կուսակցությունն այնքանով է հզոր, որ ՀՀ-ում առաջնային կուսակցություն է: Հարց եղած  դեպքում մենք ավելի հեշտ և արագ կարող ենք խնդրի լուծման համար ընթացք տալ, քան մեկ ուրիշ կուսակցություն:

Շողակաթ համայնքը   նախկինում ադրբեջանաբնակ գյուղ է եղել, փախստականներն ի՞նչպես են հարմարվել նոր պայմաններին:

– Այո, 1989-1992թթ -ից շարժումը սկսվելուց հետո, երբ ադրբեջանցիները հեռացան գյուղից ,մեր հայրենակիցներն են եկել և գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից եկած փախստականներով և Արծվաշենից բռնի տեղահանվածներով: Եկել են Ադրբեջանի տարբեր բնակավայրերից:

Ձեր գյուղացու հիմնական ապրուստը ո՞րն է:

– Հիմնականում մենք զբաղվածության խնդիր չունենք: Այս պահին մենք ունենք աշխատուժի խնդիր, ունենք տարբեր ոլորտի հիմնարկներ, բացի դա մայիս ամսից մինչև սեպտեմբերի վերջը, այս  զբոսաշրջային սեզոնում, մենք հսկայական քանակությամբ նաև աշխատուժի կարիք ենք ունենում, և հարակից համայնքերից ենք աշխատողներ բերում, որը բարձր  ենք վարձատրում:

Այս ընտրություններում ի՞նչ եք խոստանում համագյուղացիներին:

-Ես աշխատող համայնքի ղեկավար եմ ,ես խոստումներ չեմ տալիս ,գիտեմ ինչ եմ անելու և անում եմ: Յուրաքանչյուր աշխատանք տալիս է իր արդյունքը: Ամեն մարդ ունի իր աշխատանքի ոճը, ձևը, իմ մոտ աշխատանքը սկսվում է վաղ առավոտից մինչև ուշ երեկո :Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, չեմ սիրում իմ աթոռը,այլ սիրում եմ կատարել իմ պարտականությունները:Բոլոր գերատեսչություններում՝ նախարարություններ,կառավարություն,մարզպետարան,տարբեր կազմակերպություններ բոլոր տեղերում լինում եմ ,թե որտեղից գումար կարող ենք հայթայթել,որտեղից ներդրում կամ ծրագիր, որ կարողանանք որևէ աշխատանք իրականացրել գյուղում: Գյուղապետի աշխատանքը ,թե ուզում ես արդյունք լինի պետք է աշխատես: Այն տանը ,որտեղ նստում և աշխատում ես պետք է տաք լինի , և գործերն էլ հաջող կընթանան…

Իսկ այսօր ի՞նչպես է ապրում գյուղացին:

– Շողակաթցիները զբաղվում են հացահատիկի ցանկատարածություններ մշակելով, անասնապահությամբ , բայց հիմնականում հաստիքային աշխատողների թիվը մեծ է :Ինչպես հանրապետության շատ բնակավայրերում, մեզ մոտ էլ գյուղատնտեսությունը շատ է կաղում, ունենք համապատասխան տեխնիկա, բայց գյուղում հիմնականում ծերերն են մնացել, երիտասարդներից շատերն արտագնա աշխատանքի են մեկնել:

Իհարկե` մեր աշխատանքներում ունենք նաև թերություններ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ ունեն: Պարզապես` մեր երկրի վիճակն այն չէ, դեռևս պատերազմող երկիր ենք, որից հետո հավանաբար պետությունն ամբողջությամբ դեմքով կշրջվի դեպի բնակավայրերը: Ես համոզված եմ և նույնն էլ բնակչությանն եմ քարոզում:

Եվ վերջում` կարգախոս ընտրել եք քարոզարշավի համար ու Ձեր կոչը համագյուղացիներին:

Այո, «Ես իմ ժողովրդի հետ եմ» , և ամեն ինչ անելու եմ, արել եմ, կանեմ մեր բնակչության համար: Շողակաթցիներին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին և ձայն տալ արժանավոր թեկնածուին, ում որ կնախընտրեն: «Թող իրենք իրենց արժանի մարդու ընտրեն»: Ընտրություններն էլ կանցնեն հաշտ, խաղաղ պայմաններում: Այսօր կարելի է ասել, որ արդար ընտրություններ անցկացվում են գյուղերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են և որևէ մեկը չի կարող մասնակցել կրկնակի քվեարկությանը:

Mnews.am