Չի բացառվում, որ Իշխան Բարսեղյանի ձերբակալությունը նաեւ հաշվեհարդարի նյուանս է պարունակում

6

Արդեն մի քանի օր է, որ մամուլն ուշադրության կենտրոնում է պահում  ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել  1000 դոլար կաշառք վերցնելու համար:

«Իրավունք»-ի տեղեկություններով` մինչ ձերբակալությունը Իշխան Բարսեղյանը պարբերաբար հետաքրքրվել է դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի գործով, հետեւել դատական գործի ընթացքին: Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը  մեղադրվում է դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման աղմկահարույց դեպքերի և Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու գործերի շրջանակում: Այնպես որ չի բացառվում, որ Իշխան Բարսեղյանի ձերբակալությունը նաեւ հաշվեհարդարի նյուանս է պարունակում:

Ի դեպ, ձերբակալված դատավորի որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում: