Չ´կա լարվածություն Սևանում, ցանկանում են պայթունավտանգ ներկայացնել…

1353

«Հայաստանը թևակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Գեղարքունիքի մարզի  Սևան քաղաքի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, Սևան քաղաքում իրավիճակը անպատկերացնելի խճճված է: Հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրություններ են։ Նախընտրական թեժ մթնոլորտը հասել է գագաթնակետին։ Առաջադրված 7 թեկնածուից 3-ն են մնացել, ինքնաբացարկ է հայտնել անգամ ՀՅԴ-ի թեկնածուն՝ Արտակ Վարդանյանը։ Հիմնական պայքարը երկուսի միջեւ է՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի, որը պատերազմում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դեմ, և անկուսակցական Սարգիս Մուրադյանը՝«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, ում վրա էլ կանգ է առել ՀՀ իշխանությունների ընտրությունը , որի մասին Ղուկասյանն ասել էր, թե Սևանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրությունների համար են 1 տարի առաջ գրանցել Սևանում։ Երրորդն անկուսակցական Արա Սմբատյանն է։

Ի դեպ , խոսում էին ,որ սևանցիներին դուր չի եկել  Ռուդիկ Ղուկասյանի վերամբարձ կեցվածքը նախընտրական հանդիպումների ժամանակ:Երեկ մեզ կրկին զանգահարում էին  դժգոհ բնակիչներ և կանչում  Սեւան՝ ժողովրդի հետ խոսելու եւ տեսնելու, թե ինչպես է քաղաքը բաժանվել երկու թշնամի ճամբարների:

Եվ այսպես ՝«Mnews.am»ի թղթակիցը հանդիպեց սևանցիներին .«Բոլոր հանդիպումների ժամանակ գործող քաղաքապետը թշնամաբար է խոսում իր հետ մրցակցի հասցեին և իր քարոզարշավը թողած խոսում է Սարգիս Մուրադյանի մասին:Ամոթ է ,ո՞վ չի ճանաչում հայտնի թալանչի ՈՒդոյին,եկան 2012 թ ընտրություններին էլի մեր ջանին կապեցին անպատկառին, խարդախին ,էլի մեր կյանքը կերավ ևս 4 տարի ,էս տարի որ մի հատ ասֆալտ արեց ,բերեց մի հարյուր հոգու կանգնացրեց ,նկարահանումներ արեց ,ոնց որ իր թալանած փողերով էր անում ,մի հատել հպարտությամբ խոսում էր ու գլուխ գովում ,սևանցին շատ լավ էլ գիտի,որ  կատարվել է մարզպետի շնորհիվ, թող գնա թոշակի ու մեր ժողովրդից թալանած փողերով ապրի մինչև կյանքի վերջ,ինքը կարողանում ա անմեղ մարդկանց քրտինք ուտել, սևանցիները հանգիստ ժողովուրդ են ,ու՞մ խնդրենք ,որ էդ մարդին մեր մարզից հանեն, Էդ կլյավուզաները որ ինքնա անում, իրենց ասեք, որ հերիք է, բավական է, թողեք մենք մեր գործով զբաղվենք, ազնիվ, նորմալ, արդար ընտրություն անցկացնենք քաղաքում,մենք՝սևանցիներս արդար քրտինքով ապրող ժողովուրդ ենք ,ով ուզումա թող ընտրվի ,միայն խնդրում ենք պատ ու հաս Ուդոյին ոչ թե քաղաքից ,այլ մարզից հանեք ,դա կլինի սևանցիների համար ամենալավ գործը կատարած»,-իրենց խոսքում նշում էին մի խումբ սևանցիներ ։

20160926_174302
Այնպես, որ Սևան քաղաքում տիրող խուճապային տրամադրությունները, ամենևին էլ զարմանալու առիթ չեն տալիս: Մի կողմից կրիմինալի, քրեա-օլիգարխիկ կլանի ակտիվությունը, մյուս կողմից՝ քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի՝ հռչակավոր Ուդոյի խաղերը, շատ հանգիստ կարող էին խառնաշփոթի ու լուրջ իրարանցման պատճառ դառնալ այս քաղաքում:Սակայն, Գեղարքունիքի մարզպետի՝ Ռաֆիկ Գրիգորյանի ելույթից հետո ,կարծես թե սկսվեց վերադասավորման նոր փուլ,բոլորը հասկացան ,որ խաղի կանոններից չեն կարող դուրս գալ ,և պետք է կոռեկտության սահմանները պահպանելով գնան պայքարի…

«Կարծում եմ, որ ՏԻՄ ընտրությունները մարզում խառնաշփոթ չեն կարող առաջացնել ,ինչպես գրվում է մամուլում ,օր չկա ,որ անդրադարձ չլինի Սևան քաղաքի «թեժ» պայքարի,պայթունավտանգ իրավիճակի մասին հրապարակում ,որպես մարզպետ հայտարարում  եմ ,որ թյուր կարծիք է ձևավորվել ,որ «թեժ» պայքար է ,ոչ մեկին չի հաջողվի մթնոլորտը փոխել քաղաքի ,ՀՀԿ-ի կողմից սատարվող թեկնածուն՝ Սարգիս Մուրադյանը, անցկացնում է խաղաղ պայմաններում իր քարոզարշավը ,որը ինչպես տեսնում եք ,անցնում է հանգիստ և նպատակային , Մուրադյանի թեկնածությունը մեր կողմից գործընթացը գտնվում է մշտական հսկողության եւ ուշադրության ներքո:ՏԻՄ ընտրություններում մեր հիմնական խնդիրն է լինելու՝ դրանք կազմակերպել օրենքին համապատասխան՝ բացառելով որևէ խախտում կամ բացթողում»,-շեշտեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:.

 Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի նախընտրական շտաբը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին ,կարծես թե շտաբում լռության օր էր հայտարարված: Մինչ երկու թեկնածուները վիճում են, քաղաքապետի մյուս թեկնածուն «Միասնական Սևան» կարգախոսով շարունակում է իրականացնել իր քարոզարշավը: Ի դեպ, Սևանում թեկնածուներից միայն մեկի՝ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի վրա նկատեցինք փակցված նկար՝ իր կարգախոսով: Սևանի երիտասարդ թեկնածուն ընտրել էր հետեւյալ կարգախոսը` «Երիտասարդությունն է Սևանի վերածննդի երաշխավորը»: Իր կարգախոսը Սարգիս Մուրադյանը այսպես պարզաբանեց. «Որովհետեւ այսօր երիտասարդությունը միահամուռ կերպով աջակցում է մեզ, երիտասարդությունը մեծ նպատակներ ունի Սևան քաղաքի հետ կապված, և ես կարծում են, որ երիտասարդության դերը շատ մեծ է լինելու Սևանի վաղվա զարգացման համար»:

20160926_161643

-Պարո´ն Մուրադյան  ինչու՞ որոշեցիք առաջադրվել. արդյո՞ք Ձեր աշխատանքային փորձը կբավարարի աշխատել որպես քաղաքապետ:

– Այո՛, այսօր եթե արդեն առաջադրված եմ և ունեմ ցանկություն քաղաքիս խնդիրները լուծելու, հետևաբար պատրաստակամ եմ համարում: Բացի դա, ունեմ անցած ճանապարհ:Երկար մտածելով առաջադրվելու և չառաջադրվելու մասին՝ եկա այն համոզման ,որ Սևան համայնքի պատմության մեջ կարող ենք նոր էջ բացել՝ մեկնարկ տալով աննխադեպ ծրագրերի իրականացմանը:Ռեալ գիտեմ իմ հնարավորությունները ,և հստակ գիտակցում եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության իմ կողքին կանգնելը և Կառավարության օժանդակությունը: Մեր քաղաքի ներկա վիճակը, մեր քաղաքի հետ կապված հետագա խնդիրները, որը կարանք ե´ւ մեր թիմով ե´ւ բնակիչների աջակցությամբ լուծել, մենք մեծ նպատակներ ունենք Սևանի վաղվա զարգացման համար:

– ՁԵր հույսը  իշխող կուսակցությու՞նն է , եթե սատարում է ,ուրեմն հաղթանակը ՁԵր՞ն է:Սեպտեմբերի 18-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ՀՀԿ-ն պարտություն է կրել ,կարծում եմ  կարելի էր հետևություն անել…

-Ընդհանրապես յուրաքանչյուր ընտրություն անկանխատեսելի է:Պետք է մտածել ոչ թե այն ուղղությամբ՝ ինչու այսինչ  կուսակցության կամ ինքնառաջադրված ներկայացուցիչը հաղթեց,այլ՝ ոչ թե ՀՀ Կուսակցության անդամը , այլ այն՝ թե ինչ բացթողումներ է  ունեցել  աշխատած տարիներին : Ես գտնում եմ, տվյալ դեպքում ոչ թե ՀՀԿ-ն է պարտվել, այլ տվյալ համայնքի ղեկավարը,որն էլ պետք է հետևություններ անի

20160926_160845

-Որո՞նք են այն խնդիրները, որոնց լուծումը տեսնում եք Սևանում:Քաղաքի զարգացման համար ծրագիր ունե՞ք:

Խնդիրները շատ են ,բայց ոչ անլուծելի: Համայնքի ղեկավարի համար բոլոր գործերն են կարևոր: Եվ, առհասարակ, ամեն հաջորդ իր նախորդի ողջ արած-չարածն է ժառանգում: Ես կողմ չեմ նաև այն աշխատաոճին, որ մի քանի տարի շարունակ, մնացած գործերը թողած, կենտրոնանում են մի խնդրի վրա ու լուծում, լուծում… Եթե քաղաքապետը ողջ օրը պետք է թառի աթոռին ու երկրորդ, երրորդ ձեռքից տեղեկանա քաղաքի գործերին, նա չի կարող ոչինչ անել: Պետք է վերականգնեմ նախկինում Սևանին ու սևանցուն շուք տվող բազմաբնույթ միջոցառումները ,և այստեղ իր ուրույն տեղը պետք է ունենա Սևանի մտավորականությունն ու երիտասարդությունը:Ցանկանում եմ ,իսկապես նոր շունչ հաղորդել քաղաքին,կարծում եմ կհաջողվի:Ինչպես նաև,մշտական ուշադրության կենտրոնում կգտնվեն սոցիալապես անապահով ընտանիքները:Առաջնահերթ խնդիրներից է շենքերի, մուտքերի ,տանիքների ,նկուղների վերանորոգումը,աղբահանությունը,ջրամատակարարումը :Ծերացող,ոչինչ չտվող և միայն վարձ հավաքող օղակից համատիրությունները պետք է վերածվեն գործող մեխանիզմների ,յուրաքանչյուր համատիրության ղեկավար պետք է հաշվետու լինի բնակչի առջև:Աշխատատեղերի ստեղծում ,նախկինում ուրիշ մարզերից էին գալիս Սևանի գործարաններում  աշխատելու ,իսկ այսօր սևանցին բռնել է արտագաղթի ճանապարհը:Համայնքի մաքրության հարցն եմ կարևորում՝:Կետ առ կետ իմ քարոզարշավի ընթացքում բոլոր իմ ծրագրերը  ներկայացրել եմ բնակչությանը:

20160926_161046

-Ձեր ծրագրում ներառված էր նաև մեկ դրույթ ,որ Սևան քաղաքի մանկապարտեզները գործելու են անվճար:Այս հարցին նաև անդրադարձավ Ռաֆիկ Գրիգորյանը իր ելույթում:Կմանրամասնեի՞ք:

–Հստակ խոստացել եմ ,ինչպես նաև Պարոն Գրիգորյանը խոսեց այդ մասին ,որ հունվարի 1-ից Սևան քաղաքում գործող բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար:Խոստացել եմ և դա համարում եմ «թասիբի» հարց ինձ համար:

-Արդյո՞ք քաղաքապետարանի բյուջեն թույլ կտա:

-Ընտրվելուց հետո կբացահայտեմ, թե այդ մեծ ծախսը ինչի հաշվին կարող եմ անել:

20160926_174606

-Ըստ շրջանառվող լուրերի` դուք չունեիք Սևանում մեկ տարվա գրանցում,  ի՞նչ կասեք այս մասին:

Արդեն բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին ,կրկնեմ ևս մեկ անգամ՝ ինչ վերաբերում է Սևանում իմ գրանցում չունենալուն, ասեմ ձեզ, ես հասկանում եմ մի բան, սևանցի է համարվում այն մարդը, ով ծնվել է, մեծացել, մանկապարտեզ ու դպրոց է գնացել Սևանում և մինչ օրս աշխատում և ապրում է Սևանում: Ես Սևանում մանկապարտեզ եմ գնացել, դպրոց եմ գնացել, աշխատում եմ այսօր Սևանում, հայրս աշխատում է Սևանում, մայրս եւ կինս Սևանում ուսուցչուհի են: Ես աշխատում են Սևան ազգային պարկում` որպես տնօրենի տեղակալ,երեխաներս հաճախում են Սևան քաղաքում մանկապարտեզ, ի՞նչ կարծիքի եք դուք, ես սևանցի՞ եմ, թե՞ չէ: Ես կարծում եմ` օրենքով եթե մարդ 6 ամիս ունի տվյալ համայնքի գրանցում, ոչ մի օրենսդրական խնդիր չի առաջանում տվյալ համայնքում թեկնածություն առաջադրելու համար: Ես ամբողջ օրը իմ ընտանիքով, իմ շրջապատով, իմ թիմով ապրում եմ Սևանում, քայլում եմ Սևանում, իսկ ով էլ ինձ չի ճանաչում, կճանաչի իմ հորը, որովհետեւ մենք ի սկզբանե աշխատում ենք, ապրում ենք Սևանում, ի՞նչ խնդիր կա, կա՞ խնդիր: Կամ ,ի՞նչ հարց է սևանցի ,լճաշենցի ….,գիտեմ ում ձեռագիրն է նման խոսակցությունների տարածելը ,սակայն կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանները ,32 տարեկան եմ ,և չեմ հայտնվել որևէ սև ու մութ պատմությունների  մեջ ,չեմ ունեցել ոչ մի քրեական անցյալ , տարվա 12 ամիս ապրում եմ քաղաքում ,ժողովուրդը լավ գիտի թեկնածուներից ով ինչ կյանքի ուղի է անցել:

 -Խոսվում է մարզպետի աջակցության մասին, ինչպես նաև հրահանգվել է Սևանի ոստիկանությանը, որ աջակցեն Ձեզ:

– Ես կարող եմ բացեիբաց հայտարարել, որ ինձ աջակցում է մեր համայնքի շատ մեծ թիմ և երիտասարդներ:Իսկ Պարոն Գրիգորյանի մասով կարող եմ ասել ,իհարկե,ՀՀ կուսակցությունը սատարում է իմ թեկնածությունը ,բնականաբար,զարմանալու բան չկա ,որ ունեմ նաև իր հովանավորությունը,ինչ վերաբերում է Սևանի ոստիկանապետին,հասկանալի է ,որ իրենք կատարում են իրենց գործը ՝պահպանելով կարգ ու կանոն քաղաքում:

-Այսօր քաղաքում միջոցառման ժամանակ ականատես եղանք բարձրաստիճան անձանց ,ովքեր 2012թ-ին նույն ոգևորությամբ կանգնած էին գործող քաղաքապետի կողքին:

-Կարծում եմ այդ հարցով ,Դուք տվեցիք բոլոր հարցերի պատասխանը ,թե ի՞նչու այսօր կրկին անգամ իր կողքին չկանգնեցին…

 -Որքա՞ն եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունը և Ռուդիկ Ղուկասյանին ձեզ մրցակից համարում ե՞ք:

-Չեմ թերագնահատում ոչ ոքի:Անձնական խնդիր չունեմ ,ինձ համար ընտրվելը ինքնանպատակ չէ:Այո ,համարում եմ մրցակից ,սակայն եթե ինքը գնա արդար ընտրության, հաղթողը միանշանակ կլինեմ ես: Ցանկացած թեկնածու չի փորձի ասել, որ հնարավորություններ չունի, բայց ես ձեզ մի բան ասեմ, ես ունեմ մեծ թվով աջակիցներ, ես կարծում եմ` հոկտեմբերի 2-ին բոլոր հարցերի պատասխանները հասարակությունը կստանա:Իմ հնարավորությունները շատ բարձր եմ  գնահատում:

Ի դեպ՝ մրցակցիդ մասին: Նրան թույլ չի կարելի համարել, եթե հաշվի առնենք, որ Գեղարքունիքի մարզում երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը, արդյոք, ամեն ինչ օրենքի սահմաններո՞ւմ է, ընտրակաշառք չե՞ն բաժանում:

– Եթե մեկը պետք է փող բաժանի որ իր  քաղաքում քաղաքապետ դառնա, դրանից ավելի ամոթալի բան չկա: Մեկ-երկու դեպքի մասին լսել ենք, փող են առաջարկել,կամ որևէ այլ առաջարկով փորձել գայթակղել ,բոլորը մեր ուշադրության կենտրոնում են,կարծում եմ տարածում չի գտնի: Հիշենք ,որ հոկտեմբերի 2-ին հաջորդելու է հոկտեմբերի 3-ը ու բոլորս ապրելու ենք նույն քաղաքում:

-Իսկ այս պահին ճնշումներ կա՞ն քաղաքում՝ Ձեր թիմակիցների կողմից:

-Ես կարծում եմ` ճնշումներ չկան, շատ նորմալ ա,  հարգարժան քաղաքապետի թեկնածուն սիրում է մամուլով խոսել մարդկանց հետ ,որտեղ  անդրադարձել էր իմ անձին, ես բոլորին կոչ եմ անում զսպվածություն, որովհետև սա քարոզարշավ է,անձնական շահերի հարց չէ:Իմ թիմակիցները թույլ չեն տալու Սևանը վերածվի թայֆաբազության,հոկտեմբերի 3-ին կտոնենք Սևանի վերածնունդը:ՈՒղղակի ես իմ կոչով որպես երիտասարդ թեկնածու դիմել եմ  սեւանցիներին, ինչ նպատակ ունենք վաղվա Սևանի հետ կապված, ոչ թե մեկս մյուսին փորձենք փնովել, ով ինչ է արել: Եթե ինչ-որ մեկին փնովել լինի, կարծում եմ` ժողովուրդը մեկը մյուսին լավ ճանաչում է,թե ով ինչ է արել ….

-Արդյո՞ք քարոզարշավի ընթացքը հուսադրո՞ղ էր, ինչպիսի՞ն էր բնակչության արձագանքը:

– Ա´յո,հուսադրող էր ,ավելի ուժեղացա,շատ հարցեր ինձ համար բացահայտվեցին,եղան բազմաթիվ  բակային հանդիպումներ, այցելություններ,  լինելով բոլոր թաղամասերում ,բարձրացրեցին իրենց կողմից քաղաքին հուզող բազմաթիվ հարցեր ,մեր քաղաքացիների անկեղծությունն էլ ավելի գնահատեցինք:Ո՞վ է ասել, որ պետք է միայն բարձրախոսի մոտ խոսելուց և հոծ բազմության առաջ ելույթ ունենալուց հետո համարել քարոզարշավն իրականացած, նույնիսկ կարելի է քաղաքացու հետ լինել առավել քան թեկնածու, ուղղակի ընկերական մոտենալ և անհանգստացնող խնդրի մասով իրազեկ լինել:Դուք,այսօր նաև ականատես եղաք ,որ սևանցիների այսպիսի հոծ բազմությունը վկայում էր ,այն մասին ,որ քաղաքում իսկապես ցանկանում են նոր շունչ և փոփոխություն: Մեր ժողովրդի ուժը միասնականության մեջ է, ի վերջո պատմությունը դա է փաստել, այսօր միավորելն ու առաջ ընթանալն ավելի բարդ է՝ քան մասնատելը:Իսկ մեր մեծ ուժը ՝երիտասարդություն է… 

  Իմ դուռը միշտ բաց է լինելու բոլորի առաջ և պատրաստակամ եմ լսելու բոլորի խոսքն ու հորդորը: Քաղաքացին է մեզ ընտրում և պետք է լրջորեն մոտենալ յուրաքանչյուր հարցի: Իմ ժողովրդից խնդրել եմ միայն ակտիվորեն մասնակցել իր քաղաքի ղեկավարին ընտրելուն:

Կցանկանայի, որ նրանք ճիշտ կողմնորոշվեն, ճիշտ ընտրություն կատարեն և ունենան իրենց արժանի քաղաքապետ, որը հաջորդ ընտրություններին չի խնդրի ,որ իրեն ձայն տան և չի ունենա մրցակից …

Mnews.am