«Պատահական չէ, որ այսօր չունեմ որևէ մրցակից» Կարեն Սարգսյան

20

Արարատի մարզի Այնթապ համայնքում, նոյեմբերի 5-ին սպասվում են  ՏԻՄ ընտրություններ։ Չնայած բազմաթիվ ենթադրություններին ու կանխատեսումներին, թե` այս ընտրատեղամասում աննախադեպ թվով թեկնածուներ պիտի գրանցվեին, սակայն առաջադրված թեկնածուները երկուսն էին,  բայց ընտրապայքարում մնաց միայն գործող համայնքապետը՝ Կարեն Սարգսյանը: 

 Mnews.am-ի լրագրողը զրուցեց համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի հետ՝ համայնքում  կատարած աշխատանքներից և համայնքի խնդիրներից:

-Պարո՛ն  Սարգսյան, Դուք առաջադրվել եք Այնթապ համայնքի պաշտոնում,  ինչու՞ որոշեցիք  կրկին առաջադրվել:

– Բնականաբար, այս որոշումը միայն իմը չի եղել։ Վստահ եմ, որ կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծում տալ։Կարծում եմ, որ ժողովուրդը ակտիվորեն կմասնակցի առաջիկա ընտրություններին: Պաշտոնը էլ փորձադաշտ է մարդու կյանքում, պաշտոնավարման ընթացքում կարող է ժողովուրդը հասկանալ, արդյո՞ք տվյալ մարդը ունա՞կ է խոստանալ և կատարել, թե՞ այնուամենայնիվ պիտի շարունակեն ստել և ուղղակի աթոռ զբաղեցնել: Կրկին առաջադրվելուս մասով էլ, ավելացնեմ, որ պատահական չէ որ այսօր չունեմ որևէ մրցակից, կամ ով էլ կար, գիտակցեց և ինքնաբացարկ տվեց:

Ինչպիսի՞ աշխատանքներ եք կատարել 2011-2016թթ:

-2011-2016  թվականների ընթացքում Այնթապ համայնքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

  1. 2013թ. կառուցվել է մսուր-մանկապարտեզի շենքը, բացվել է 32 աշխատատեղ, 205 երեխա հաճախում է մանկապարտեզ, նրանցծնողները հնարավորություն են ունեցել փնտրել աշխատանք, զբաղվել հողագործությամբ:
  2. Ներկայումս կառուցվում է մշակույթի տուն, որի շահագործման հանձնելուց հետո կբացվի 30-32 աշխատատեղ: Մշակույթի տունն ունենալու է սպորտային համալիր՝ մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր, գործելու են զանազան խմբակներ:
  3. Խճապատվել և բարեկարգվել է նոր գերեզմանատուն տանող ճանապարհը,     ասֆալտապատվել է  10-րդ փողոցը:
  4. Կատարվել են փողոցային լուսավորության աշխատանքներ:
  5. Գազաֆիկացվել է 13-րդ փողոցը,13-րդ փողոցի 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ նրբանցքները, 1-ին փակուղին, 17-րդ փողոցի 3-րդ, 4-րդ նրբանցքները; նախատեսվել է մինչև 2017 թվականի ավարտը գազաֆիկացնել համայնքի բոլոր փողոցները:
  6. Ամեն տարի փոխանցվել են գումարներ անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի համար:
  7. Վերանորոգվել են Այնթապի թիվ 1միջն. Դպրոցի սպորտային դահլիճը և սանհանգույցները, թիվ 2-րդ միջն.  Դպրոցում տեղադրվել է ջեռուցման համակարգ, փոխվել են պատուհանները:
  8. Երկու դպրոցների առաջին դասարանների աշակերտներին տրվել են պայուսակներ, գրենական պիտույքներ:
  9. Դպրոցների նախակրթարաններին, 1-4-րդ դասարանների աշակերտներին տրվում է անվճար սնունդ:
  10. Երկու դպրոցների շրջանավարտներին գումար է տրվել տարեվերջյան էքսկուրսիաներ կազմակերպելու նպատակով:
  11. Տրվել է ֆինանսական օգնություն համայնքային ենթակայության տակ գտնվող բուժամբուլատորիային՝ դեղորայք և սարքավորումներ ձեռք բերելու համար:
  12. Համայնքիան ապահով ընտանիքներին տրվել է ֆինանսական օգնություն:
  13. Փոխանցվել են գումարներ անապահով ընտանիքների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձի համար:
  14. Փոխանցվել են գումարներ անապահով ընտանիքների հիվանդների բուժման համար:
  15. Հավուր պատշաճի նշվել և հիմա էլ նշվում են նախատեսված բոլոր միջոցառումները՝ ընդգրկելով համայնքի երկու միջնակարգ դպրոցների, մսուր-մանկապարտեզի մանկավարժական կոլեկտիվներին, սաներին և աշակերտներին:
  16. 2017 թվականին բարելավվելու են ոռոգման համակարգի աշխատանքները, լուծվելու է ոռոգման ջրի խնդիրը:
  17. Վերանորոգվել է ս. Հովհաննես մատուռը:
  18. Թիվ 1 միջն. դպրոցի ճաշարանին տրվել է խոհանոցային սպասք:

Իմ նպատակն է նոր ոգի հաղորդել համայնքին և  կցանկանայի, որ համագյուղացիները մասնակցեն ընտրություններին՝ ապահովվելով ակտիվ քվեարկությունը: Մաղթում եմ խաղաղ և թեթև ընտրական գործընթաց:

Mnews.am