Սպառողին ներկայանալ որակյալ արտադրանքով. «Քարարտ» ՓԲԸ

321

 

logo «Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2003 թ-ին: Գործարանի գործադիր տնօրենը Կարեն Գիշյանն է, ով մանրակրկիտ և  հետևողականորեն  ներկայացրեց ընկերության գործունեությունը: 

 -Պարոն Գիշյան ինչպիսի՞ն է գործարանի  մասնագիտացված  պատրաստվածությունը:

 –Գործարանը  մասնագիտացված է բնական քարի արդյունահանման և վերամշակման մեջ: Ընկերությունը հագեցած է հորատման սարքավորումներով և զբաղվում է երկրաբանական-հետազոտական աշխատանքներով:Մեր ընկերության կողմից  հայտնաբերվել են  յուրատեսակ լեռնային ապարներ, որոնք մինչ այդ  գրեթե անհայտ էին քարի արդյունահանմամբ զբաղվող մասնագետների շրջանում: Ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունը 4մ– 10մ3 չափսի բլոկների արդյունահանումը, սալերի, սալիկների, տարբեր բարդության քանդակների արտադրությունն է:

 -Ո՞րտեղ է գտնվում արտադրության օջախը:

 – «Քարարտ» ընկերության արտադրական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում` Իջևան քաղաքում:

SDC10399

Фото037Фото061

-Հաշվի առնելով ժամանակակից տեխնիկաների սպառազինումը, որքանո՞վ է ընկերությունը տեխնիկապես հագեցած:

 – Ձեռնարկությունը ունի տեխնիկական ջրի մաքրման ժամանակակից սարքավորումը, որը օգտագործվում է արտադրության ընթացքում: Վերջինս ներկրվել է “Fraccaroli & Balzan” ընկերությունից:Արդյունահանվող բոլոր քարատեսակները ենթարկվում են ռադիացիոն անվտանգության խիստ վերահսկողության և համապատասխանում են հիգիենիկ նորմերին:      

IMG_6186                      -Իսկ կադրերի մասով ի՞նչ կասեիք, մասնակցում են միջազգային վերապատրաստումներին:

 -Քարերի արդյունահանմամբ զբաղվող ինժեներական կազմը ուսուցում է ստացել «Միքելանջելո» հանքում (ք. Կարարա, Իտալիա): Քանի որ ընկերության արտադրանքի սպառման տարածաշրջանը շատ ընդարձակ է` Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Հարավային Կորեա, Չինաստան, արդեն իսկ պատասխանատվության զգացումի և ներկայանալու խնդիրը ավելի է մեծանում, հետևաբար՝ մենք չենք կարող անսարքին կամ թերրի ներկայանալ սպառողին: Չէ՞ որ սպառողին ներկայանում են միմիայն  որակյալ  արտադրատեսակներով՝  զարգացում տալով բիզնես մշակույթը: Ձեռնարկությունը շարունակ ընդլայնում է իր արտադրական հզորությունը և սպառման շուկան, ինչպես նաև թողարկվող արտադրանքի տեսականին: 

10-11-11-01-19-51_CIMG0094

 Այսօր յուրաքանչյուր ֆիրմայի համար խնդիր է ճիշտ մարկետինգային պլան ունենալն և շարժվել համանուն օրենքներով: Առաջնահերթ ուզում եմ նշել , հատկապես պատվիրատուների հետ փոխհարաբերությունների դրական հունը, որն էլ ավելի  կօժանդակի ընկերության կայացմանն ու շուկայում իր դիրք ունենալուն:  

10-11-11-07-20-06_P100093210-11-26-07-26-17_SHar Manushak

 Տավուշի մարզ                                                                                                            ք. Իջևան. Քարարտ ՓԲԸ                                                                                                   հեռ.՝   Երևան (+374 10) 58-92-94                                                                                            Մոսկվա(+8 499) 724-40-01