5 Մայիսի, 2018

Politik.am-ը գրում է.

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարարի որդիների «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը մաքսային արտոնություն տալ։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հիշեցնենք, որ այս ընկերությանը կառավարությունը ևս մեկ արտոնություն էր տվել 2018թ․ ապրիլի 12-ին։

Գործադիրը երեկվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ որոշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը Հայաստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող հումք և սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատվելով։

Փաստորեն Կարեն կարապետյանը մինչև վերջին վարկյանն անգամ ցույց է տալիս, որ նվիրված է իր համակարգին և այն օլիգարխներին, որոնք իր շրջապատում են գտնվում:

Կարեն Կարապետյանը ցույց տվեց, որ թքած ունի պետության վրա ու իր համար կարևոր է, որ վերջին վարկյանին հասցնի պետության հաշվին ևս մեկ նվեր անել իր ընկերոջ աղջկան:

Լրահոս