22.1 C
Yerevan
Երեքշաբթի, 21 Սեպտեմբերի, 2021

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

 

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը և շնորհավորել հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:pn-iranՎիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:pn-iran-2Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։pn-iran-3Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաև գիտական հարթությունում։vigen-sargsyan-iranԱվելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։