Տարոն Մարգարյանը միակն էր, ով կառավարության նիստում շնորհավորեց Կարեն Կարապետյանին

10

Այսօր կառավարության հերթական նիստն առաջին անգամ վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նիստի սկզբում կառավարության անդամներից ոչ մեկը չշնորհավորեց Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Միայն բացառիկը եղավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր կողմից ներկայացված նախագիծը ներկայացնելուց առաջ իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորեց Կարեն Կարապետյանին:

Տարոն Մարգարյանը կառավարությանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վարչապետի կողմից առանց քննարկման ընդունվեց:

Այնուհետև Տարոն Մարգարյանն անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրեց վարչապետին նախագիծը անհետաձգելի ճանաչել, Կարեն Կարապետյանն այդ հարցում ևս քաղաքապետին չմերժեց՝ «Շատ լավ»: