21 Մարտի, 2017

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանի Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում ուշագրավ պայքար է ընթանում ՀՀԿ-ի ներսում: Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, գործող պատգամավորներ <<ՍԱՍ-ի Արտակ>> մականունով Արտակ Սարգսյանը, որը խորհրդարանում դասվում է պասիվ պատգամավորների շարքին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը և այլք: Փաստացի ՀՀԿ թեկնածուների մեջ է կատաղի պայքար գնալու այս ընտրատարածքում, չնայած որ ՀՀԿ-ն բացահայտ ֆավորիտ ունի. խոսքն Արման Սահակյանի մասին է, ով բավականին բարձր վարկանիշ ունի Աջափնյակ վարչական շրջանում: Ըստ ամենայնի, ռեյտինգային այս հարթակում հենց Արման Սահակյանն էլ կլինի ՀՀԿ-ի ազդեցիկ թեկնածուն և հիմնական տանող ուժը:

Ani Product

– Պարոն Սահակյան, ըստ բնակիչների մեկնաբանության, Դուք ակտիվ գործիչ եք, միշտ եղել եք քաղաքացիների կողքին և հանրությանը չեք ներկայանում միայն քարոզարշավների ընթացքում:

Ani Product

– Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Աջափնյակ վարչական շրջանում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը, բնակիչների հետ ինձ կապող շատ թելեր կան։ Ես կարևորում եմ համայնքում միջանձնային ջերմ ու բարիդրացիական մթնոլորտը։ Առաջիկա ընտրություններում լավ արդյունքներ ունենալն ինձ համար կարևոր է, սակայն հավատացե՛ք, որ ոչ պակաս կարևոր է պահպանել բնակչության շրջանում փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Մեր կուսակցության գործունեությունը, ի տարբերություն մնացած գրեթե բոլոր քաղաքական ուժերի՝ ընտրութունից ընտրություն չէ, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, ակտիվ կապի մեջ ենք բնակիչների հետ ողջ տարվա ընթացքում, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակները միշտ բաց են մեր բնակիչների համար։ Նաև դրանով է պայմանավորված, որ այս օրերին տեղի ունեցող բակային հանդիպումները մարդաշատ են, իսկ բնակչության հետ իմ զրույցները՝ ջերմ ու անմիջական։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

IMG_2789 Քաղաքականություն մտնելը Ձեր ցանկությունն էր, թե՞ այնուամենայնիվ Ձեր հոր՝ պարոն Սահակյանի խորհուրդը: Որքանո՞վ եք Ձեզ տեսնում քաղաքականության մեջ:

– Իմ քաղաքական կենսագրության մեջ հայրս, անշուշտ մեծ դերակատարում ունեցել է և ունի, սակայն տարիների ընթացքում յուրաքանչյուր մարդ ձևավորվում և ինքնուրույն է դառնում։ Ես երիտասարդ տարիքից կուսակցական եմ և ակտիվ գործունեություն եմ ծավալում։ Արդեն տասը տարի է ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարն եմ: Պատգամավորի թեկնածու ինձ առաջադրել է մեր քաղաքական թիմը, հաշվի առնելով իմ հնարավորությունները, հանրության շրջանում ունեցած հարգանքն ու հեղինակությունը։ Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահի որդի՝ հավատացեք, բավականին մեծ պատասխանատվություն եմ կրում։ Յուրաքանչյուր քայլ անելիս՝ ես նաև այդ կողմից եմ ինձ հաշիվ տալիս, քանի որ հայրս իր կերպարով թեպետ շատ խաղաղ ու բարի մարդ է, սակայն պահանջկոտ է և խիստ։ Այնպես որ, լինել Գալուստ Սահակյանի որդին, որքան հնարավորություն է, տասնապատիկ էլ՝ պատասխանատվություն։ Ես մարդ եմ, ով պատասխանատու է, ոչ միայն իր ընտանիքի, իր ծնողների և ընկերների նկատմամբ, այլև մարդ, որի յուրաքանչյուր գործողություն հանրային տարբեր շրջանակներում կարող է ընկալվել յուրովի։ Մի փոքրիկ գաղտնիք էլ ասեմ. հանրությանը հայտնի մարդու որդի լինելը գայթակղիչ է, բայց ունի շատ նրբություններ, մեր յուրաքանչյուր քայլը կամա թե ակամա կապվում է մեր ընտանիքի հետ, և մեր նիստ ու կացից, վարք ու բարքից շատ բան է կախված։ Ինչ վերաբերում է քաղաքական գործընացներին՝ ասեմ, որ մեր երկրում կան չլուծված խնդիրներ։ Անցնող տասը տարվա ընթացքում մեր քաղաքական թիմը, հանրապետության Նախագահի առաջնորդությամբ ստանձնել է երկիրը կայուն զարգացման տանելու խիստ կարևոր գործառույթը։ Հավատացեք, որ մեր թիմին հաջողվել է մի շարք ուղղություններով ապահովել դինամիկ զարգացում, թեև եղել են բացթողումներ և առկա են որոշակի խնդիրներ։ Այդուամենայնիվ, մենք, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ երկրում միակ քաղաքական ուժն ենք, որը լիաժեք գիտակցում է մեր պետության և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, և ի զորու է համալիր լուծումներ կյանքի կոչել՝ ի նպաստ մեր երկրի ու քաղաքացիների։ Հանրապետության Նախագահի և վարչապետի կողմից տարվող արտաքին ու ներքին քաղաքականությունը, հայրենիքի սահմանների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական, կրթական ու մշակութային և այլ ծրագրերն իրատեսական են և դրանք իրագործելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքացիների վստահությունը, որը տեսանելի կլինի առաջիկա ընտրություններին՝ մեր կուսակցությանը տրվող վստահության քվեով:

– Տարաձայնություններ Ձեր և Տավրոս Գևորգյանի մեջ կա՞ն. կարծես թե շտաբերի կազմավորումն աղմկահարույց էր:

– Այս օրերին լրատվության տարբեր միջոցներով բազմաթիվ հրապարակումներ եղան մեր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների միջև առկա տարաձայնությունների մասին։ Հրապարակվող նյութերի գերակշիռ մասն ապատեղեկատվություն է, հարաբերությունները պղտորելու փորձեր և այլն։ Մեր ընտրատարածքում թվով 93 պատգամավորի թեկնածու է առաջադրված, ոչ բոլորին եմ ճանաչում, այդ թվում Ձեր կողմից նշված թեկնածուին։ Որոշ լրատվամիջոցներ և ընդդիմադիրներ, այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում, և մեր թիմի դեմ օգտագործում են նաև ոչ ավանդական ու ազնիվ մրցելու մեթոդներ։ Ոմանք փորձում են իրենց ցույց տալ խեղճ և այդ ձևով ձայներ ստանալ, որոշները հրահրում են կոնֆլիկտներ՝ փորձելով այդ կերպ իրենց մասին հանրությանը հիշեցնել, կան ուժեր, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք միասնական չենք և այլն։ Ես հստակ կարող եմ ասել, որ այսօր քաղաքական դաշտում չեք գտնի մեկ այլ ուժի, որը լինի ավելի միասնական, քան մեր թիմը։ Մեզ միավորել է մեր երկրում անվտանգություն երաշխավորելու և առաջընթաց ապահովելու գաղափարը։

-Թաղային հեղինակություններն իրենց գործունեությունը ծավալելով, այս անգամ սատար են կանգնում Ձեզ, Ձեր կողքին են:

-Ի՞նչ է նշանակում թաղային հեղինակություն։ Ինձ սատարում են Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում բնակվող ամենատարբեր բնագավառների մարդիկ՝ գիտնականներ, մանկավարժներ, արվեստի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, վարորդներ, փականագործներ, անգամ մարդիկ, որոնք չունեն մշտական զբաղմունք կամ աշխատանք։ Չեմ բացառում, որ այդ մարդկան շարքերում կլինեն նաև հեղինակություն վայելողներ, եթե Դուք ցանկանում եք, ձեր իրավունքն է, կոչեք այդ մարդկանց թաղային հեղինակություններ։17311005_275494176239130_5884204604510005096_o – Աջափնյակ վարչական շրջանի պետական կառույցներն ավելի նախընտրելի թեկնածու են տեսնում Ձեզ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ընտրողը մարդն է, ոչ թե պետական կառույցը: Ընտրական այս մեխանիզմը, որն ի դեպ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին մեր կարևոր ձեռքբերումներից է, հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին կատարել թափանցիկ ընտրություն և դրսևորել իր կամքը։ Արդեն ասացի, որ իմ համակիրները սոցիալական տարբեր շերտերի ու խմբերի ներկայացուցիչներ են: Եթե մարդը ցանկություն ունի ինձ ընտրելու կամ ուրիշի, իր իրավունքն է: Օրինակ՝ գիտեմ, որ վայելում եմ շատ մանկավարժների վստահությունն ու հարգանքը: Հանգամանքը պայմանավորված է նաև նրանով, որ ես մանկավարժների ընտանիքից եմ՝ երկու պապերս դպրոցի տնօրեն են եղել, իմ հայրը՝ ևս, իսկ մայրս հիմա էլ է աշխատում դպրոցում:

-Որքանո՞վ դժվար կլինի արդեն իսկ խոշորացած ընտրատարածքի պատգամավոր դառնալ և ներկայացնել առավել լայնամասշտաբ խնդիրներ:

-Ընտրատարածքը մեծացել է, բայց աշխատող մարդու համար դա մեծ խոչընդոտ չէ։ Խորհրդարանը համակարգային խնդիրներ լուծելու հարթակ է, պատգամավորի գործառույթն է վեր հանել այնպիսի հարցեր, որոնք ունեն համընդհանուր նշանակություն։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ լինելու եմ կենսունակ պատգամավոր, ներկայացնելու եմ խնդիրներ և փորձելու եմ առաջարկել լուծման ճանապարհներ։ Իմ նախաձեռնողականությունը չի սահմանափակվելու թիվ երկու ընտրատարածքի հարցերով և խնդիրներով, պատգամավորը վարչական շրջանի կամ համայնքի ղեկավարի գործառույթ չի իրականացնում։ Պարգամավորի աշխատանքն է ստեղծել գործուն մեխանիզմներ, որոնք կնպաստեն թաղապետին, ոստիկանին, հարկային ու մաքսային աշխատողին, գործարարին և ուսուցչին աշխատել և արարել նպաստավոր միջավայրում։

-Ինչո՞վ է պայմանավորված, որ ընտրեցիք քաղաքականությունը, չէ՞ որ նաև ավարտել եք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը. ցանկանու՞մ եք մշակույթը ներկայացնել ԱԺ ամբիոնից:

-Իրոք, ուսանել եմ մշակութային բուհում, երկար տարիներ աշխատել եմ մշակույթի ոլորտում։ Զուգահեռ սովորել եմ Պետական կառավարման ակադեմիայում, որպեսզի քաղաքական ու մասնագիտական գիտելիքների հետ համադրեմ կառավարման հմտությունները, կարողանամ լինել արդյունավետ գործիչ թե՛ մշակույթի, թե՛ այլ ոլորտում: Եթե չզբաղվեի քաղաքականությամբ, կզբաղվեի մշակույթով. քաղաքականությունն ավելի կլանեց ինձ: Ըստ իս, յուրաքանչյուր մտածող, գիտակից քաղաքական գործիչ պետք է ինչ-որ չափով լինի մշակույթի կրող: Ես կհորդորեմ մեր քաղաքական գործիչներին՝ փորձել ավելի շատ լինեն մշակույթը գնահատող մարդկանց շրջապատում: Մշակույթով ապրող մարդու կենցաղն ու քայլերը տարբերվում են: Մոտ 6 տարի ղեկավարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, այս ընթացքում պահել եմ կապը մշակույթի հետ, երբեմն դիրքս օգտագործել եմ ի նպաստ այս ոլորտի: Օրինակ՝ մշակութային օջախները չունեին վկայականներ, կամ փաստաթղթերը թերի էին: Այս տարիների ընթացքում այդ խնդիրը լուծել եմ ամբողջությամբ: Այսօր գրեթե բոլոր թատրոններն ունեն պետական կադաստրային գրանցում, այդ թվում՝ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը:

– Պարոն Սահակյան, ծրագրերի մասո՞վ ինչ կասեք:

– Մենք առաջնորդվում ենք կուսակցության գաղափարներով, և մեր կարգախոսը բավականին խոսուն է՝ անվտանգություն և առաջընթաց: Մեր երկրում ցանկացած մարդու համար երկրի անվտանգությունն է կարևոր, թե՛ սահմաններին, թե՛ սահմաններից ներս: ՀՀ վարչապետի հանդիպումների ժամանակ հաճախակի նշվում է փոխելու, փոխվելու և մեր երկրում առաջընթաց ապահովելու խնդիրը: Ցանկացած մարդ, պետական ծառայող, եթե իր տեղում իր գործն անի, միանշանակ երկիրը կտանի դրական ճանապարհով: Մեր ծրագրերը, որոնք ներկայացվել են հանրապետության վարչապետի կողմից, հավակնոտ են, և ես կարծում եմ, որ կարճ ժամանակում կդառնան իրականություն՝ ապահովելով առաջընթաց: Մենք դրա ականատեսը կլինենք այս տարվանից սկսած։  

  Այժմ հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ մասնակցեն ընտրություններին: Մասնակցե՛ք ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին և Ձեր քվեի միջոցով կատարեք ընտրություն մեր վաղվա օրվա համար:

Հարցազրույցը ՝ Լիլիթ Խաչատրյանի

Լրահոս