Քիչ առաջ ՀՀկ-ականները «փախան» Ծաղկաձոր

11
Hraparak.am ի  տեղեկություններով , ՀՀԿ-ն այսօր խորհրդի նիստ կանի ու այն կանի ոչ թե Երևանում՝ ՀՀԿ գրասենյակում, այլ Ծաղկաձորում։Քիչ առաջ Երևան-Սևան մայրուղում մենք նկատեցինք ՀՀԿ-ականների ավտոշարասյունը, որը սլանում էր Ծաղկաձորի ուղղությամբ։ Նրանց մեջ էին տարբեր ՀՀԿ-ական պատգամավորների ու նախարարների ծառայողական ավտոմեքենաները, փոխվարչապետի մեքենան, ինչպես նաև գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի ջիպերը։ Ինչպես հասկացանք, Սերժ Սարգսյանի մեքենան ևս ավտոշարասյան մեջ էր, բայց այլևս ոչ այն մեծաքանակ կորտեժով, ինչպես առաջ էր՝ նախագահ եղած ժամանակ։ 

Նշենք, որ ՀՀԿ-ականները երեկվանից խուսափում են հայտարարել ՀՀԿ խորհրդի նիստի անցկացման հստակ ժամն ու վայրը, ըստ երևույթին, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները չիմանան ու չգան չպաշարեն շենքը, իրենց նիստը «հարամ չանեն»։ Կարելի է ասել՝ ՀՀԿ-ականները վախեցած են ընդդիմադիրների քայլերից ու ամեն գնով փորձում են խաբս տալ նրանցից, դրա համար այսօր «փախան» Ծաղկաձոր, որ նրանց «դռբի տակ» չընկնեն։ Բայց Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ժամը 14։00-ին հանրահավաք են անելու ու դրանից հետո մեկնեն Ծաղկաձոր՝ բողոքի ակցիա իրականացնելու ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում։ Նախնական տեղեկությամբ` նիստը պետք է տեղի ունենա 16։30-ին, բայց դատելով նրանից, որ ժամը 12-ը չկար, ու ՀՀԿ-ականներն արդեն Ծաղկաձոր էին մեկնում, կարելիէ ենթադրել, որ ՀՀԿ խորհգրդի նիստը ավելի շուտ կմեկնարկի։ Հիշեցնենք, որ այս նիստում է այսօր պաշտոնապես որոշվելու Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջդրելու հարցը։