Օլիգարխիան տարակուսած է

5

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Չնայած նախապես ասում էին, որ ելույթով պետք է հանդես գա նաեւ արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նա ելույթ չունեցավ։

Ուշագրավ է, երբ դահլիճի մեծ մասը ծափողջույններով դիմավորեց Արմեն Սարգսյանի մուտքը դահլիճ, ՀՀԿ օլիգարխիայի հատվածը՝ Սամվել Ալեքսանյանի, Արայիկ Գրիգորյանի եւ այլոց ներկայությամբ, շիվարած այս ու այն կողմ էին նայում եւ չէին կողմնորոշվում՝ ծափահարել, թե ոչ, ինչպես արդյոք կընդունվի իրենց քայլը Սերժ Սարգսյանի կողմից, որը պատրաստվում է վարչապետ դառնալ եւ փաստացի ստանձնել երկրի կառավարումը։

Hraparak.am