ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարվա մեջ երկու հատ նարդի է գնել: Առաջին գնումը կատարվել է մայիսի 24-ին՝ կնքված պայմանագրով, իսկ երկրորդը՝ հունիսի 16-ի: Նախարարությունը երկու գնումն էլ կատարել է անհատ ձեռներեց Հրաչ Օհանյանից: Առաջին գնման դեպքում «Գառնի» անվանումը կրող նարդին ձեռք է բերվել 38 հազար դրամ արժեքով, իսկ երկրորդ նույնանուն նարդին արժեցել է 52 հազար դրամ: Գնման առարկայի տեխնիկական բնութագրում գրված է, որ նարդին արտադրված է Հայաստանում, փայտից է եւ լաքապատ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ հայկական զարդանախշերով երկու հատ նարդին գնվել է որպես հուշանվեր պաշտոնական պատվիրակություններին փոխանցելու նպատակով: «Նարդիներից մեկը փոխանցվել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարին»,- փոխանցեցին նախարարությունից:
armtimes.am