5 Մայիսի, 2018

 Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից::

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր դպրոցի աշակերտները եւ ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ տնօրենի․ նրանք նշում էին, որ համաժողովրդական շարժման օրերին ուսուցիչներին եւ աշակերտներին փակել է դասասենյակում՝ թույլ չտալով մասնակցել հանրահավաքներին։ Ծնողները երեկ բարձրաձայնեցին նաեւ տարիներ շարունակ դպրոցում իրականացրած դրամահավաքության մասին։

Մինչդեռ երեկ Ազիզյանը հերքել էր բոլոր մեղադրանքները:

 

 

 

kotayk

Լրահոս