14 Փետրվարի, 2017

«Իրատես» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած` իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառքը, եւ որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց։ Այս առնչությամբ Երեւանի որոշ համայնքներից արդեն ահազանգեր կան։ Ի դեպ, որոշ քաղաքացիներ «խորամանկության» են դիմում` փորձում են օգտվել եւ՛ ՀՀԿ-ի, եւ՛ մյուսների կաշառքներից, չնայած նաեւ հայտարարում են, թե ընտրակաշառք ստանալուց հետո էլ մտադիր են իրենց նախընտրած ուժին ձայն տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս