19 Մայիսի, 2017

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցության երեք պատգամավոր մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել իրեն: Դիմում գրածներն են՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը:

Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ եթե նշված պատգամավորները 7 օրվա ընթացքում ետ չեն վերցնում մանդատը վայր դնելու դիմումը, ապա այն համարվում է ընդունված:

kotayk

Լրահոս