16 Ապրիլի, 2018

Ոստիկանության և քաղաքացիների բախումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրան օգնել են հիվանդանոց տեղափոխել երկու ակտիվիստ:

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ վնասվածքը ծանր չէ, բայց թույլ չեն տալիս այցելել Փաշինյանին՝ պատճառաբանելով, թե դա էթիկայի նորմերի տեսանկյունից ճիշտ չէ:

«Ես իմացա, որ ժողովուրդը դեռ այնտեղ է և չի ուզում ցրվել: Ուրախ եմ, որ մարդիկ հավատում են փոփոխության…»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ նա նշեց, որ վատ չի զգում և պատրաստվում է վերադառնալ ցուցարարների մոտ:

«Կոշիկս է պոկվել միայն ու հագուստ պատռվել է. կգնամ տուն, կփոխվեմ ու կվերադառնամ մարդկանց մոտ: Ես դեռ հայտարարություն ունեմ անելու…ես կմիանամ ցուցարարներին  »,-ասաց Փաշինյանը:

kotayk

Լրահոս