14 Սեպտեմբերի, 2017

armtimes.am- գրում է ․ այսօր Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են: Սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ վիրավորվել է 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:

Այս դեպքերից առաջ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը շրջել է իր զրահապատ «Համեր» մեքենայով, նրան միշտ երկու մեքենայով ուղեկցել են թիկնապահները:

Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը ՎարդանՓիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։

2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս մայիսի 21-ին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կամո Փիրուզյանը Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար հետախուզվող Կարեն Փիրուզյանի եղբայրն էր: Ըստ էության՝ նրան սպանել են եղբոր կատարած սպանությունների վրեժը լուծելու համար: Հետագայում պարզվեց, որ Կամո Փիրուզյանին էլ սպանել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը:

2017 թվականի հունիսի 13-ից ընդամենը երեք ամիս անց արդեն Երեւան քաղաքի կենտրոնում փորձեցին սպանել Վահագն Աբգարյանին, որն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվում է:

Աղբյուրը՝armtimes.am-ի

kotayk

Լրահոս