6 Հունիսի, 2017

Նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի թիմակից-հարազատները հերթով արտագաղթում են: «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ արտագաղթել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ պատրաստվում է արտագաղթել նաեւ Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:

Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տեւական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում, եւ պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը, եւ ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններն իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում՝ հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար:

Նշենք, որ Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը:

kotayk

Լրահոս