mnews

26 Ապրիլի, 2017

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 18-ին մեկնարկելիք Ազգային ժողովի անդրանիկ նիստը, մինչ ԱԺ նախագահ ընտրվելը, կվարի պատգամավորներից ամենատարեցը: ՀՀԿ ցուցակում ամենատարիքով պատգամավորներն են Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը:

Վերջինս, ի դեպ, վարել է հինգերորդ գումարման անդրանիկ նիստը. «Բայց քանի որ այս անգամ Մկրտիչ Մինասյանի հերթը համամասնական ցուցակում բավականին հեռու է, նա, ըստ ամենայնի, չի մտնի պառլամենտ, նիստը կվարի Արա Բաբլոյանը, չնայած՝ պետք է նաև սպասել, թե մնացյալ կուսակցությունների ներկայացրած պատգամավորներն ինչ տարիքի են»:

ԱԺ անցած մնացյալ կուսակցություններում տարիքով պատգամավորներ գրեթե չկան, բայց եթե «Ծառուկյան դաշինքում» որոշվի, որ Նապոլեոն Ազիզյանը ռեյտինգայինով պատգամավոր է դառնում, ապա նիստը կվարի հենց նա. Արա Բաբլոյանը 1947 թիվ է, Նապոլեոն Ազիզյանը` 1946թ.»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս